Գաբալայի ՌՏԿ-ի վարձակալման ժամկետի երկարաձգման հարցը քննարկվում է միջպետական մակարդակով
Ռուսաստան
ՌԴ պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության գլխավոր վարչության պետ Ալեքսանդր Կշիմովսկին նշել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև 16 համաձայնագիր է կնքվել ռազմական ոլորտում համագործակցության շուրջ։ Այդ փաստաթղթերի համաձայն փոխգործակցություն է իրականացվում երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև, հաղորդում է APA-ն։
Նա անդրադարձել է Գաբալայի ՌՏԿ-ի վարձակալման ժամկետի երկարաձգման հարցին. ««Դարյալ» տիպի ռադիոտեղորոշիչ կայանի վարձակալման ժամկետի երկարաձգման հարցը, որը տեղակայված է Գաբալայի շրջանում, ներկայումս քննարկվում է միջպետական մակարդակով։ Մինչև բանակցությունների ավարտը, ռուսական և ադրբեջանական պատվիրակությունները նպատակահարմար չեն համարում մեկնաբանել այդ հարցը»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)