Տեսախցիկներով հանդերձված ոստիկաններն սկսել են պարեկել Նյու Յորքի փողոցները. New York Daily News
Համաշխարհային Մամուլ
Նյու Յորքի ոստիկանական դեպարտամենտը գործարկել է աշխատակիցներին տեսախցիկներով հանդերձման փորձնական ծրագիրը: Ապրիլի 27-ին առաջին 50 սպաները՝ համազգեստին ամրացված տեսագրող սարքերով սկսել են պարեկել քաղաքի փողոցները, ինչի մասին գրել է New York Daily News թերթը:
Գրանցա սարքն ամրացվում է կրծքի շրջանում փողկապին եւ իրականացնում է տեղի ունեցածի՝ բարձր որակի թվային տեսագրություն: Սկզբնական շրջանում այսպիսի սարքերով հանդերձված մի քանի ոստիկաններ կաշխատեն օրվա գիշերային ժամերին, արդեն 2018 թվականին տեսախցիկներ կստանան 5 հազար սպաներ:
Նյու Յորքի քաղաքագլուխ Բիլ դե Բլազիոն պատմական է համարել այն օրը, երբ քաղաքի փողոցներ են դուրս եկել ոստիկանության առաջին սպաները՝ հանդերձված տեսախցիկներով: «Դա նշանակում է Նյու Յորքի ոստիկանների աշխատանքի նոր փուլ, ինչը պետք է նպաստի նրանց ծառայության ավելի մեծ թափանցիկությանն ու վերահսկելիությանը»,- նշել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում