Ռուս վարսահարդարը հաճախորդների մազերը կտրում է կացնով
Ռուսաստան
Ռուս վարսահարդար Դանիիլ Իստոմինն իր բացառիկ աշխատելաոճի շնորհիվ գրավել է լրատվամիջոցների ուշադրությունը:
Ինչպես նշում է Oddity Central կայքը, տղամարդն իր հաճախորդների մազերը կտրում է ոչ թե ավանդական մկրատով, այլ՝ կացնով:
Տղամարդու պատմելով՝ ինքն սկսել է կացնի պարկտիկան կիրառել 2 տարի առաջ: Սկզբում նա աշխատել է մանեկենների վրա, հետո, բավականաչափ փորձառաություն հավաքելով, սկսել է կացնով կանանց մազերը կտրել:
Իստոմինը նկատել է, որ կացնով աշխատելը թեև վտանգավոր է, սակայն, ի տարբերություն մկրատի, ավելի արագ ու հարմարավետ տարբերակ է:
Այժմ տղամարդը պարբերաբար մասնակցում է ժամանցային հաղորդումների, որոնց շրջանակում ի ցույց է դնում իր այս հմտությունները:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)