Մոսկվայի Կարմիր հրապարակը փակել են մինչեւ մայիսի 9-ը
Ռուսաստան
Մոսկվայի Կարմիր հրապարակը այցելուների համար փակ կլինի մայիսի 4-ից մինչեւ 9-ը: Այդ մասին հայտնել Է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով Պահպանության համապետական ծառայության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի կենտրոնին:
Ճշտվում Է, որ սահմանափակումները կապված են Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 72-րդ տարեդարձի տոնակատարությանը նվիրված միջոցառումների նախապատրաստման ու անցկացման հետ:
Մայիսի 3-ին Մոսկվայում կայացել Է Հաղթանակի զորահանդեսի վերջին գիշերային փորձը: Դրան մասնակցել են 10 հազար զինծառայողներ եւ ավելի քան հարյուր միավոր ռազմական տեխնիկա:
Լուսանկարը՝ ТАСС


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)