Մոսկվայի բազմահարկ շենքերից մեկում հրդեհի հետևանքով ավելի քան 30 մարդ է տուժել
Ռուսաստան
Ավելի քան 30 մարդ դիմել է բժշկական օգնության Մոսկվայի հարավ-արևմուտքում գտնվող բարձրահարկ շենքում տեղի ունեցած հրդեհից հետո: Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է տեղեկացված աղբյուրը:
«Հրդեհի հետևանքով բժշկական օգնության է դիմել 31 մարդ, որոնցից 6-ը երեխաներ են: 11 մարդ հոսպիտալացվել է, նրանցից երեքը երեխաներ են»,- ասել է գործակալության աղբյուրը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ բարձրահարկ շենքում 54 -մետրանոց կաբելի վառվելու հետևանքով շենքից 70 մարդ է տարհանվել:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)