Նոր օրենք Ֆրանսիայում․ չափազանց նիհար մոդելներին արգելվում է աշխատել
Համաշխարհային Մամուլ
The Local-ը տեղեկացնում է՝ Ֆրանսիայի իշխանությունները նոր օրենք են ընդունել, որի համաձայն' մոդել աշխատել հնարավոր կլինի բժշկական չափանիշներին համապատասխան մարմնի նորմալ քաշ ունենալու դեպքում:
Աղբյուրի փոխանցմամբ, Ֆրանսիայի տարածքում աշխատող բոլոր մոդելներն, ասյուհետ, ստիպված կլինեն բժշկական տեղեկագիր ներկայացնել առ այն, որ իրենց մարմնի զանգվածի ինդեքսը նորմայի սահմաններում է գտնվում, և որ իրենք որևէ լուրջ առողջական խնդիրներ չունեն: Միևնույն ժամանակ մասնավորեցվում է, որ տեղեկագիրը երկու տարվա վավերականություն է ունենալու:
Գործատուները, որոնք կխախտեն այս օրենքը, կարող են մինչև վեց ամիս ժամկետով ազատազրկման դատապարտվել և տուգանվել մինչև 75 000 եվրոյի չափով:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում