Օլգա Շելեստը հրաժարվել է փոխարինել Սոբչակին՝ նույնիսկ 100 հազար ԱՄՆ դոլարի դիմաց
Ռուսաստան
Հեռուստահաղորդավարուհի Օլգա Շելեստը, իր սկզբունքներից ելնելով, հրաժարվել է փոխարինել Քսենիա Սոբչակին Муз TV հեռուստաալիքի կազմակերպած մրցանակաբաշխության վարողի դերում։
Այս մասին Twitter–ի իր էջում գրել է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին։ Ըստ նրա՝ Օլգա Շելեստը զանգահարել է իրեն և հայտնել, որ իրեն 100 հազար ԱՄՆ դոլար են առաջարկել, եթե նա փոխարինի Սոբչակին Муз TV հեռուստաալիքի մրցանակաբաշխության վարողի դերում, սակայն Օլգան հրաժարվել է։
Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ հայտնել էր Լուրեր.com–ը, Քսենիա Սոբչակին հեռացրել էին Муз-ТВ հեռուստաալիքի մրցանակաբաշխության արարողության հաղորդավարի աշխատանքից, որն անցել է առանց իր մշտական վարողի՝ Սոբչակի ընդդիմադիր կեցվածքի պատճառով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)