ՌԴ ԱԳՆ-ի զավեշտալի հատարարությունը՝ ադրբեջանական զինուժի կողմից հայկական ռազմական տեխնիկան խոցելու վերաբերյալ
Ռուսաստան
Արման Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«ՌԴ արտգործնախարարությունն ուշագրավ ու, միաժամանակ, զավեշտալի մի հատարարություն է տարածել ադրբեջանական զինուժի կողմից հայկական ռազմական մեկ միավոր տեխնիկան խոցելու կապակցությամբ: Այդ հայտարարության մեջ ասված է, որ Ռուսաստանը, որպես միջնորդ, դատապարտում է կրակի դադարեցման ռեժիմի խախտումները և կողմերին կոչ է անում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները լարվածության հետագա աճը կանխելու համար: Այս կարգի հայտարարությունները զավեշտալի են այն պատճառով, որ խրախուսում են առաջինը հարված հասցնող կողմին: Նման հայտարարությունների տրամաբանության համաձայն լարվածության աճը գրանցվում է ոչ թե առաջին հարվածից հետո, այլ տուժած կողմի պատասխան գործողության արդյունքում: Այսինքն՝ եթե անպատասխան հարված է հասցվում, ապա ամեն ինչ կարգին է ու լարվածության աճ չկա, բայց եթե այդ հարվածին պատասխան է տրվում, ուրեմն լարվածության աճն այլևս փաստ է: Մեր իշխանություններն էլ են կարծես թե միանգամայն համաձայն են այսօրինակ տրամաբանության հետ»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)