ՌԴ Կոմունիստական կուսակցության առաջնորդը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում
Ռուսաստան
Կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը սրտի կաթվածի նախանշաններով այսօր տեղափոխվել է Կիսլովոդսկի հիվանդանոցներից մեկը և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Այս մասին հաղորդում է Интерфакс-ը։
Կիսլովոդսկի առողջապահության գլխավոր պատասխանատուն Զյուգանովին տեսակցելուց հետո հայտնել է, որ կաթվածի պատճառը թթվածնի անբավարարությունն է եղել։
Վերջին շրջանում Զյուգանովն աչքի է ընկնում ակտիվ քաղաքական գործունեությամբ՝ երբեք չբողոքելով առողջությունից։ Նա նաև ակտիվորեն մասնակցում էր հանրահավաքներին և դեմ էր հանդես գալիս այն օրենքին, որը նախատեսում էր մեծ տուգանք սահմանել հանրահավաքների կանոնակարգը խախտելու համար:
ՌԴԿԿ պաշտոնական կայքում ասված է, որ Զյուգանովը հունիսի 5-6-ը հանդիպումներ պիտի ունենար Վլադիկավկազում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)