Միխայիլ Պրոխորովը չի անդամագրվի իր ստեղծած կուսակցությանը
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահի նախկին թեկնածու, միլիարդատեր Միխայիլ Պրոխորովը հայտարարել է «Քաղաքացիական հարթակ» անվանումով նոր կուսակցության ստեղծման մասին։ Ռուս միլիարդատերի խոսքերով՝ ինքն անձամբ չի պատրաստվում անդամագրվել կուսակցությանը։ Այս մասին հաղորդում է Ռիա նովոստին։
Կուսակցությանը կանդամագրվեն ընդամենը 500 քաղաքացի, որը, ըստ օրենքի, համարվում է նոր կուսակցության պաշտոնական գրանցման նվազագույն շեմը հաղթահարելու նախապայման։
Ըստ Պրոխորովի՝ կուսակցության կազմում կլինեն այն շրջանային ղեկավարները, որոնք նախագահական ընտրապայքարում պաշտպանել են Պրոխորովի թեկնածությունը։
Վերջինս նշել է, որ նորաստեղծ կուսակցությունը կենտրոնանալու է առաջիկայում կայանալիք տեղական ընտրությունների վրա և ընտրություններին նոր հարթակ է հանդիսանալու հասարակական գործիչների համար։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)