Հայտնաբերվել է Տվերի մարզում զանգվածային սպանության 9-րդ զոհը
Ռուսաստան
Տվերի մարզում ՌԴ քննչական կոմիտեի աշխատակիցները գտել են ամառանոցային կոոպերատիվում զանգվածային սպանության զոհ դարձած ևս մեկ կնոջ մարմին, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։
«Միջադեպի վայրի զննման ժամանակ տանը հարակից տարածքում ավտոմեքենաներից մեկում, ուղեբեռի բաժնում հայտնաբերվել է կնոջ մարմին՝ հրազենային վնասվածքներով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Այսպիսով, սպանվածների ընդհանուր թիվը հասել է 9 մարդու։
Ավելի վազ ՌԴ ՔԿ-ում հայտնել էին 8 մարդու սպանության մասին՝ երկու կնոջ և 6 տղամարդու։ Տվյալ փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել։
Նախնական տվյալներով՝ զանգվածային սպանությունը տեղի է ունեցել Տվերի մարզի Կոնակովոյի շրջանի Ռեդկինո ավանի "Հոկտեմբերի 50 տարին" այգեգործական միությունում, կենցաղային վեճի արդյունքում։ Վեճի մասնակիցներից մեկը տանից վերցրել է զենքը և դրանով գնդակահարել իրեն վիրավորողներին և վկաներին։
Կասկածյալը ձերբակալվել է. նա 45-ամյա մոսկվացի է։ Ոստիկանության տվյալներով, տղամարդը հանցանքի պահին հարբած է եղել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)