Անհետացած «օրենքով գող» Սերգեյ Ասատրյանը հայտնաբերվել է
Ռուսաստան
Ինչպես գրում է Rosbalt-ը, «Օրենքով գող» Սերգեյ Ասատրյանը, ով վերջերս առեղծվածային անհետացել էր «Վլադիմիրսկի ցենտրալ» բանտից, հայտնաբերվել է: Այժմ նա գտնվում է Մոսկվայում՝ «Բուտիրկա» քննչական մեկուսարանում: Մայիսի վերջին մոսկովյան քաղաքային դատարանը ուժի մեջ էր թողել «օրենքով գող» Սերգեյ Ասատրյանի և նրա քեռի Արթուր Բաղդասարյանի վերաբերյալ դատավճիռը: Երկուսն էլ մեղավոր էին ճանաչվել շորթման մեջ: Որոշման հրապարակումից անմիջապես հետո Ասատրյանն անհետացել է «Վլադիմիրսկի ցենտրալ» բանտից:
Մոսկովյան քաղաքային դատարանը ուժի մեջ էր թողել Նիկուլինյան դատարանի դատավճիռը, որով Ասատրյանը դատապարտվել էր 9 տարվա ազատազրկման հատուկ ռեժիմի գաղութում, իսկ Բաղդասարյանը՝ մեկ տարով ավելի քիչ:
Որոշման հրապարակումից անմիջապես հետո «օրենքով գողի» փաստաբանները մեկնել էին «Վլադիմիրսկի ցենտրալ»՝ նրա հետ քննարկելու տեղի ունեցածը: Սակայն նա արդեն այնտեղ չէր եղել: Հայտնի էր միայն, որ նա բացակայում է Վլադիմիրի մարզի տարածքից:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)