Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել է Եվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենար Թեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքում Զելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է Կիևին Ում չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ Ծառուկյանին Կրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնությունները Չինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունը Մոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համար Եվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումը Միացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարում Լիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարություն Իրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններին 

Ո՞րն է խանգարող գործոնը

Հրապարակումներ

Կառավարությունը վերջապես հաստատեց առաջիկա հինգ տարիների իր գործունեության ծրագիրը, ու այն շուտով քննարկվելու է Ազգային ժողովում: Իհարկե, այնտեղ առաջին հերթին աչքի են ընկնում հիմնական ցուցանիշները, թե գործադիրը մինչև 2022թ. ինչ խոստումներ է տալիս կամ ինչ է պատրաստվում իրականացնել:

Ու ինչպես սպասվում էր, այդ ծրագրի հիմնական ցուցանիշներն ու նպատակադրված խնդիրները պետք է համապատասխանեին Սերժ Սարգսյանի՝ մայիսի 18-ին Ազգային ժողովում հնչած ուղերձի ցուցանիշներին: Եվ այդ առումով՝ թիվ մեկ ցուցանիշը տնտեսական աճի համար նախատեսված 5 տոկոսն է, հաջորդը ՀՆԱ-ի նկատմամբ արտահանման 40 տոկոս մակարդակի ապահովումն է: Ս. Սարգսյանի ուղերձի և կառավարության ծրագրի այլ համապատասխանություններ ևս կան, ինչը մի կողմից սպասելի էր, քանի որ դա ՀՀԿ-ի կառավարության ծրագիրն է, իսկ այդ կուսակցության նախագահը Ս. Սարգսյանն է: Բայց մյուս կողմից էլ, խորհրդարանին ուղղած իր ելույթի տնտեսական հատվածով և դրանք այս ծրագրում ներառելով՝ Ս. Սարգսյանը կարծես թե մեկ այլ խնդիր է լուծում՝ հասկացնել է տալիս, որ առաջիկա հինգ տարիներին էլ ինքը որոշողի դերում է լինելու: Իսկ դա կարող է ենթադրել վարչապետի պաշտոնը՝ 2018թ.: Այսինքն՝ սա Կ. Կարապետյանի կառավարության ծրագիրն է` ընդամենը մինչև 2018թ. ապրիլը:

Արդեն հայտնի է, որ 2018 թվականի ապրիլին կառավարությունը  իր լիազորությունները վայր է դնում, Սերժ Սարգսյանի՝ նախագահի պաշտոնը թողնելուն զուգահեռ: Այստեղ արդեն մնում է հարցը՝ ինչ է անելու Սերժ Սարգսյանը, ինչ է լինելու Կարեն Կարապետյանի հետ, ով է լինելու նոր վարչապետը: Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն չեն հայտարարում, որ այն լինելու է Կարեն Կարապետյանը: Բացառված չէ, որ ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանից մի քանի անգամ բարձր վարկանիշ ունեցող գործող վարչապետ Կարեն Կարապետյանն այս անգամ փորձում է էական մասնակցություն ունենալ ավարի բաշխման գործընթացում և որոշակի ինքնուրույն քայլեր անել: Ինչը, բնականաբար, չի կարող գոհացնել երկիրը միանձնյա կառավարելու սովորություն ունեցող գործող նախագահ Սերժ Սարգսյանին: Եթե Սերժ Սարգսյանը լուրջ նպատակներ ունի 2018թ.-ի ապրիլի 2-ից հետո մնալու բացարձակ իշխանության կրող, ապա նա պետք է հենց այսօրվանից աշխատի այդ իշխանության հիմքերի ձևավորման ուղղությամբ: Այն մասին, որ Սերժ Սարգսյանն առնվազն մտադրություն չունի իշխանությունից հեռանալու, հայտարարվել է թե՛ իր, թե՛ Հանրապետական կուսակցության տարբեր ներկայացուցիչների կողմից: Ահա այս իրավիճակում Կարեն Կարապետյանն օգնող գործոնից կարող է վերածվել խանգարող գործոնի, որին պետք է չեզոքացնել:

Հավանաբար հանրային աջակցության բարձր վարկանիշն ու որոշ մեծահարուստների աջակցությունը Կարեն Կարապետյանին մոտիվացրել են ինքնուրույն գործելուն և, ինչու ոչ, 2018թ.-ից հետո իշխանության մնալու: Կարեն Կարապետյանը սեփական կամքով օգտագործվեց ՀՀԿ-ի սահուն վերարտադրությունը կազմակերպելու գործում, և այժմ նրա քաղաքական ապագան ՀՀ բարձրագույն իշխանության կազմում կախված է Սերժ Սարգսյանի նկատմամբ նրա լոյալության աստիճանից, եթե, իհարկե, Կարեն Կարապետյանը համարձակություն չունենա ձեռնոց նետելու Սերժ Սարգսյանին ու այս փուլում առնվազն հասնելու երկիշխանության: Ահա այսպիսի իրավիճակում, մեղմ ասած, անհավանական չէ այն, որ ընդամենը մեկ տարի անց Հայաստանը կարող է ունենալ բոլորովին այլ ծրագիր այն պարզ պատճառով, որ կունենա բոլորովին այլ կառավարություն: Ներկայացված ծրագիրը այնպիսինն է, որ դրա իրականացման համար անհրաժեշտ են նոր որակի իշխանություններ և նոր որակի քաղաքական համակարգ, որոնք այժմ չկան: Հետևաբար, կառավարությունը հանրությանը ներկայացնում է մի ծրագիր, սակայն իրականում գործունեությունը լինելու է բոլորովին այլ ծրագրով, կամ ինչպես պատահի, այսինքն՝ ինչպես կթելադրի ներիշխանական ուժերի հարաբերակցությունն ու շահերի գերակայությունը:

Ստելլա Խաչատրյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում Իրանի խորհրդարանում նախազգուշացրել են, որ նոր պատերազմը աշխարհին կստիպի հրաժեշտ տալ նավթինԿադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել ուրիշի անունով Վրաստանը վերջին մի քանի օրում արտաքսել է 83 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Թուրքիայում միջքաղաքային ավտոբուս է շրջվել․ տուժածների թիվը հասել է 22-իՊուտինը փոխվարչապետ Նիկիտինին նշանակել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցերով հատուկ ներկայացուցիչՌուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ Հարցումը ցույց է տվել, թե նախագահի որ թեկնածուն է ստացել Ֆրանսիայի ժողովրդի ամենամեծ աջակցությունը Ամերիկայի երկրներում տարեսկզբից ի վեր կարմրուկի ավելի քան 58 700 դեպք է գրանցվելԹրամփն ու Ռյուտեն բանակցություններ կվարեն նոյեմբերի 25-ինՄեկ օրում Հորմուզի նեղուցում ականապատված չորս տանկեր է պայթեցվել Նիկոլա Սարկոզին կրկին կանգնել է դատարանի առաջԵՄ-ն դեկտեմբերի 1-ից հիբրիդային ավտոմեքենաների ներմուծման քվոտաներ է սահմանում Իրանի շրջափակումը ցամաքից գործնականում անհնար է. Արաղչի Նեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության ղեկավարի սպանության մասին Լեհաստանում ձերբակալվել է Կրակովի ահաբեկչական հարձակումը գովաբանած տղամարդը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել էԵվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենարԹեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքումԶելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է ԿիևինՈւմ չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ ԾառուկյանինԿրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնություններըՉինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունըՄոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համարԵվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումըՄիացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարումԼիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարությունԻրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններինՄերցը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետՄիացյալ Նահանգները հետաքննում է Իրանի հնարավոր կապը նավերի դեմ կիբեռհարձակումների հետԼուկաշենկոն խոստովանել է, որ պատրաստ չէ հրաժարվել հեռուստացույցից Ռուսաստանի կորուստները․ 490 հազար զոհ և ամսական մինչև 50 հազար սպանված կամ վիրավորՈւկրաինայի ԶՈւ հարվածների հետևանքով մեկ շաբաթում Ռուսաստանի 65 բնակիչ է զոհվել. Միրոշնիկ Իրանը Միացյալ Նահանգներից 290 միլիարդ դոլարի փոխհատուցում է պահանջումԱվելի քան մեկ միլիարդ դոլար՝ վեց օրում․ «Քրիստիսն» ամփոփել է Նյու Յորքի աճուրդներըԶանգվածային արտաքսում Ռուսաստանից. տասնյակ հազարավոր միգրանտներ են վտարվել Իմ մարմինը չի կարողանում կապ հաստատել ուղեղիս հետ. Բելլա Հադիդը` իր առողջական խնդիրների մասին Նան Գոլդինի նոր ֆիլմի առաջին ցուցադրությունը Լոնդոնի «Հեյվարդ» պատկերասրահում էՊենտագոնը հայտնել է Միացյալ Նահանգներում անօդաչու թռչող սարքերի զգալի թուլացման մասինՎրաստանից զանգվածային արտաքսումները շարունակվում են․ նրանց թվում են նաև ՀՀ-ի քաղաքացիներԱքլորի գլխով պարսկական սափորը Թուրինից հասել է Ուլան ԲատորԿատարցի միջնորդները շարունակում են շփումներն ԱՄՆ-ի և Իրանի միջև. Կատարի ԱԳՆ Թուրքիայում կործանվել է AS-532 ռազմական ուղղաթիռը Առաջին մանկական «Բուքերի» եզրափակչում 8 գիրք է․ հաղթողին կընտրեն նաև երեխաներըՈւկրաինան պատերազմը ոչ մի տեղ չի տեղափոխում. Կիևում արձագանքել են Լիբիայի պահանջին՝ բացատրելու ռուսական նավի վրա հարձակումը «Հայաքվե»-ն մերժում է իշխանության սահմանադրական նախագիծը և հայտարարում ընդդիմադիր համախմբման մասինՍտամբուլի արվարձանում մեկ օր շարունակ առյուծ էին որոնում, սակայն իշխանությունները հայտնել են, որ այն գոյություն չունի Բացվել է Ռոնալդուի ամենաբարձր արձանով թանգարանը Վանաձորում այսօր վրшերթի ենթարկված 8–ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենադիտված