Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնել Հանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվի Մասիսում էլեկտրական շչակ կգործարկվի Էր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվել Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Գավառում քննարկվել են բռնության կանխարգելման և իրավունքների պաշտպանության հարցեր Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով ԱԹՍ-ները հարվածել են «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին․ մի շարք ծառայություններ դադարեցրել են աշխատանքը Պիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. Պապիկյան ԱԹՍ-ների հարձակում՝ Սոչիի վրա․ անօդաչուների բեկորները ընկել օդանավակայանի և հյուրանոցների տարածքում Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է 

ՊԵԿ-ը ՀԴՄ-ներով կատարվող մոնիթորինգի շրջանակում 838 ծանուցում է ուղարկել ռիսկային տնտեսվարողներին

Տնտեսություն

Պետական եկամուտների կոմիտեի կողմից հսկիչ դրամարկղային մեքենաներով կատարվող մոնիթորինգի շրջանակում առաջին ծանուցումներն ուղարկվել են մայիսի 5-ից և այդ ընթացքում մինչև հունիսի 17-ն արդեն ուղարկվել են 838 ծանուցում: Այս մասին հունիսի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՊԵԿ ռիսկերի կառավարման և հարկային կարգապահության ծագրերի վարչության պետի տեղակալ Մխիթար Այվազյանը: Նրա խոսքով` այդ թվից 143-ը կրկնակի են ուղարկվել տնտեսվարող սուբյեկտներին ռիսկային վարքագիծ ցուցաբերելու համար:

«Ունենք 34 առարկություն և բացատրություն, որոնց մի մասն ընդունվել են որպես հիմնավորում, իսկ մի մասը համարվել է ոչ հիմնավոր, և նրանց մոտ պետք է իրականացվեն հսկողական միջոցառումներ` ճշտելու դրանց իրականությունը»,- ասաց Այվազյանը` ներկայացնելով, որ ՊԵԿ մոնիթորինգի կենտրոնն ուսումնասիրում է հարկ վճարողների ռիսկային փոփոխությունները, դրանց դինամիկան և նրանց ուղարկված ծանուցումների միջոցով փորձում կանխարգելել անապրանք փաստերով գործարքների, իրացման հայտերի թերհայտարարագրման, գների նվազեցման ռիսկերը:

Նրա խոսքով` իրենց աշխատանքներն ուղղված են տարածքային հարկային տեսչություններից տեսչական ընթացիկ հսկողությունն էլեկտրոնային հսկողությամբ փոխարինելուն:

«Նախկինում հարկային տեսուչն էր իր զեկույցով հիմնավորում որևէ հարկ վճարողի մոտ հսկիչ դրամարկղային մեքենաների ստուգում անցկացնելու անհրաժեշտությունը, այսուհետ համակարգն է ստուգելու այն, և դրանով իսկ արդեն բացառվելու են հարկային մարմնի ու հարկ վճարողի շփումները` արդյունքում նաև ունենալով կոռուպցիոն հնարավոր ռիսկերի նվազեցում: Հույս ունենք, որ համակարգի ներդրումը նոր որակի կբարձրացնի ՊԵԿ-հարկ վճարողներ հարաբերությունները, կձևավորի նաև նոր մշակույթ, որը խարսխված կլինի արդար, թափանցիկ կառավարման հենքի վրա: Միաժամանակ ակնկալում ենք, որ այն կհանդիսանա կարևոր օղակ, որը ռիսկերի կառավարման և օպերատիվության հարցում մեզ բավականին օժանդակություն կցուցաբերի»,- ասաց նա:

Մխիթար Այվազյանն ընդգծեց, որ համակարգի մեջ նաև ներդրված է «խելացի» կառավարման գաղափարը, որի պարագայում արդեն տեղեկատվական տվյալների բազայի հիման վրա ամբողջապես վերլուծվում են հարկ վճարողի տնտեսական գործունեության բոլոր առանցքային հարցերը:

ՊԵԿ մոնիթորինգի կենտրոնի եկամուտների գնահատման և վերլուծության բաժնի պետ Շուշան Հովհաննիսյանը բացատրեց, թե ինչ է նշանակում չափագրում: Նրա խոսքով` հարկային ծառայողների կողմից իրականացվում են որոշակի ստուգումներ, որոնք դեռևս պարտավորություններ չեն առաջացնում, չափում են հարկի վճարողի ապրանքատեսականին, գները և այլն:

«Եթե հարկային ծառայողները չափագրում են իրականացրել հարկ վճարողի մոտ, որից հետո նա նվազեցրել է իր իրացման շրջանառությունը, գուցե նաև չի տպել համապատասխան գործարքը, ապա այս պարագայում մենք առանձնացնում ենք տվյալ հարկ վճարողին, հետաքրքրվում ենք, թե ինչու է փոխել վարքագիծը, իրացման շրջանառությունը: Սակայն բոլոր հարկ վճարողներին նման մոտեցում չենք ցուցաբերում, քանի որ կան որոշակի գործոններ, որոնցով պայմանավորված նրա իրացման շրջանառությունը կարող է տրամաբանորեն փոխվել, օրինակ՝ սեզոնայնությունը»,- ասաց Հովհաննիսյանը:

ՊԵԿ մոնիթորինգի բաժնի պետ Գուրգեն Վարդանյանը նշեց, որ մոնիթորինգի կենտրոնը 6 300 ընկերությունների ցանկից պետք է ընտրություն կատարի, թե որոնք են իսկապես ռիսկային: Նրա խոսքով` ծանուցումն ուղարկելուց հետո հնարավորություն կա իմանալու՝ ստացողը դիտե՞լ է այն, թե ոչ:

«Մեր ուղարկած հայտերի 66 տոկոսը դիտարկվել է, 17 տոկոսը կրկնակի ծանուցում է ստացել: Այսինքն`առաջին ծանուցումը ստանալուց հետո նրանց վարքագիծը չի փոխվել, և այն համարել ենք ռիսկային ու կրկնակի ծանուցել: 6 տոկոսն արձագանքել է մեր ծանուցումներին»,- ասաց Վարդանյանը` տեղեկացնելով, որ հուլիսի 1-ից նախատեսված է, որ ծանուցումներն ուղարկվեն նոր սերնդի հսկիչ դրամարկղային մեքենաներին:

Նա նաև բացատրեց, որ եթե ծանուցումների արդյունքում տնտեսվարողների վարքագիծը չի փոխվում, ապա կենտրոնը որոշակի ցանկ է կազմում և տրամադրում ստուգող մարմիններին, որպեսզի վերջիններս ուսումնասիրեն և պարզեն ռիսկային վարքագծի պատճառները:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնելՀանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվիՄասիսում էլեկտրական շչակ կգործարկվիԷր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվելՀայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունումԳավառում քննարկվել են բռնության կանխարգելման և իրավունքների պաշտպանության հարցերՊարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոնԱյսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվովԱԹՍ-ները հարվածել են «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին․ մի շարք ծառայություններ դադարեցրել են աշխատանքըՊիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. ՊապիկյանԱԹՍ-ների հարձակում՝ Սոչիի վրա․ անօդաչուների բեկորները ընկել օդանավակայանի և հյուրանոցների տարածքումԿրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել էՈր հասցեներում լույս չի լինիԻնչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինԱրքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետոԶելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համարՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Ամենադիտված