Одноклассники սոցցանցը առցանց խաղերում գովազդ կտեղադրի
Ռուսաստան
Одноклассники սոցցանցը Mail.Ru Group–ի հետ համատեղ ձեռնարկել է նոր գովազդային ծրագիր առցանց խաղերի առաջարկների հետ կապված, հաղորդում է «Կոմերսանտ» թերթը։
Այն ներկայացնում է խաղային առաջարկներով գովազդային բլոկ։ Օգտատերերը իրենք կարող են կառավարել այդ բլոկի պարունակությունը. այնտեղ կարելի է ցուցադրել ինչպես սեփական արտադրության գովազդներ, այնպես էլ տարբեր ընկերությունների արտադրանք, որից օգտատերը կարող է լրացուցիչ եկամուտ ստանալ։ Ծրագիրն իրականացվել է «Таргет@mail.ru» ինտերֆեյսի օգնությամբ։ Mail.Ru Group–ի ներկայացուցիչների համոզմամբ, նոր ծրագրի առաջարկած լայն հնարավորությունների շնորհիվ հնարավոր է համեստ ֆինանսական ներդրումների միջոցով հաջողված գովազդային արշավներ մեկնարկել։
Ըստ Mail.Ru Group–ի կանխատեսումների, այն կարող է կրճատել առցանց խաղերի մոնետիզացիան մի քանի ուղղություններով։ Առաջին՝ մշակողները կկարողանան կոմերցիոն արտադրանք թողարկել հավատարիմ լսարանի համար։ Երկրորդ՝ եթե գովազդային արշավը հաջողված լինի, ապա դա մշակողներին հնարավորություն կտա՝ ընդհանրապես հրաժարվել սեփական խաղերը վճարովի դարձնելուց։
Սոցիալական ցանցի պատասախանատուները հայտարարել են, որ ամեն ամիս կայքում 24 միլիոն մարդ առցանց խաղ է խաղում։
Mail.Ru Group–ի չափումների համաձայն, 2011–ի ընթացքում Одноклассники կայքը դարձել է առցանց խաղեր առաջարկող ռուսական սոցցանցերի շրջանում առաջատարը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)