Արամ Պետրոսյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց
Ռուսաստան
Մոսկվայի Պերսնենսկի դատարանը վճռել է մինչև օգոստոսի 24-ը երկարաձգել հայազգի գործարար Արամ Պետրոսյանի կալանքի ժամկետը, որն անցյալ տարվա ամռանը «Սիթիբանկ»-ի Մոսկվայի մասնաճյուղում պատանդներ էր վերցրել։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Միջնորդությունը հիմնավորելիս քննիչը պնդել է, որ քրեական գործը հատուկ բարդություն ունի, սակայն դատավորից նկատողություն է ստացել նախաքննությունը երկարաձգելու պատճառով։
Պետրոսյանն իրեն մեղավոր է ճանաչում պատանդառման համար, իսկ ահաբեկչության սպառնալիքի համար՝ ոչ։
2016 թվականի օգոստոսին Պետրոսյանը Մոսկվայի «Սիթիբանկ»-ի մասնաճյուղում 4 մարդու էր պատանդել՝ սպառնալով պայթեցնել բանկը, այնուհետև նա ազատ էր արձակել պատանդներին ու հանձնվել իրավապահ մարմիններին։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ