Պուտինն՝ իր հետախուզական կարիերայի մասին
Ռուսաստան
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է իր՝ պետանվտանգության կոմիտեում հետախուզական կարիերայի և ոչ լեգալ հետախուզության իր փորձի մասին:
«Россия 1» հեռուստաալիքի եթերում հեռարձակվող «Вести в субботу» հաղորդաշարի եթերում Պուտինը պատմել է, որ Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում իր ծառայությունը կապված է եղել ոչ միայն արտաքին հետախուզության, այլև հիմնականում հենց ոչ լեգալ հետախուզության հետ:
«Եվ ես գիտեմ, թե ինչ տեսակի մարդիկ են դրանք: Դրանք հատուկ, արտասովոր որակների մարդիկ են, որոնք ունեն հատուկ բնավորություն և սկզբունքներ»,- ասել է Պուտինը՝ հավելելով, որ միայն հատուկ մարդիկ կարող են նման նպատակի համար լքել իրենց երկիրը երկար տարիներով:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)