РИО-ի հրդեհից տուժածների թիվն ավելացել է. 4 հոգու վիճակը ծայրահեղ ծանր է
Ռուսաստան
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ խոշոր հրդեհ է բռնկվել «Տաշիր» գրուպի սեփականատեր Սամվել Կարապետյանին պատկանող РИО առևտրային-ժամանցային կենտրոնում, որի հետևանքով տուժածների թիվը հասել էր 14-ի:
ТАСС լրատվականի փոխանցմամբ՝ հրդեհի պահին կենտրոնում եղել է 3000 մարդ: Խոշոր հրդեհի մարման աշխատանքներին մասնակցել է 20-ից ավելի հրշեջ փրկարարների խումբ:
Այսօր արդեն պարզվել է, որ հրդեհի հետևանքով տուժածների թիվն ավելացել է՝ հասնելով 18-ի:
Փրկարարները 4 քաղաքացու դուրս են բերել ամբողջությամբ հրդեհված տարածքից:
Այս պահին բժիշկները 18 տուժածից 4-ի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)