Ռուսաստանի Պետդուման վավերացրեց հայ-ռուսական զորամիավորում ստեղծելու պայմանագիրը
Ռուսաստան
Ռուսաստանի Պետդուման վավերացրեց Ռուսաստանի և Հայաստանի միջև երկու երկրների զինված ուժերի միավորված խմբավորում ստեղծելու պայմանագիրը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայ-ռուսական միացյալ զորախմբի վերաբերյալ համաձայնագիրն ուղարկել է Պետդումա՝ վավերացման հունիսի վերջին:
Զորախումբը պետք է ստեղծվի Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում և նպատակ ունի ժամանակին բացահայտել զինված հարձակման նախապատրաստումները, պաշտպանել ընդհանուր սահմանի ցամաքային հատվածը, մասնակցել հակաօդային, ռադիոէլեկտրոնային և տեղեկատվական ենթակառուցվածքների պաշտպանությանը: Միավորված խմբավորման կազմը կորոշվի լիազորված մարմինների՝ Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունների կողմից՝ ռազմաքաղաքական դրության համատեղ վերլուծության հիման վրա: Պայմանագիրը կնքվել է 5 տարի ժամկետով՝ 5-ամյա ժամկետներով երկարաձգելու հնարավորությամբ:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ