ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովը հավանություն է տվել «Մագնիտսկու օրենքի» նախագծին
Ռուսաստան
Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հաստատել է «Մագնիտսկու օրենքի» նախագիծը, ըստ որի՝ ցուցակում հայտնված ռուս բարձրաստիճան պաշտոնյաներն ԱՄՆ մուտքի վիզա չեն կարող ստանալ, ինչպես նաև նրանց նկատմամբ կկիրառվեն ֆինանսական պատժամիջոցներ, հաղորդում է Ռիա նովոստին։
Օրինագծում նշված է, որ պատժամիջոցները վերաբերում են նրանց, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատասխանատվություն են կրում Hermitage Capital հիմնադրամի փաստաբան Սերգեյ Մագնիտսկու ձերբակալման և մահվան կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում թույլ տված օրինախախտումների և փաստերի կոծկման առումով։
Հանձնաժողովի կողմից օրինագծին հավանություն տալը դեռ դրա ընդունման առաջին փուլն է։ Այն դեռ քննարկման պետք է դրվի Ներկայացուցիչների պալատում և ԱՄՆ Կոնգրեսում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)