Ադրբեջանի գնդակոծությունների մասին ՄԻՊ զեկույցի ֆրանսերեն տարբերակը ևս ուղարկվել է միջազգային կառույցներին
Իրավունք
ՀՀ սահմանամերձ գյուղերում (Բաղանիս, Ոսկեվան, Կոթի) կատարված փաստահավաք աշխատանքների վերաբերյալ հատուկ զեկույցի անգլերեն և ֆրանսերեն տարբերակներն ուղարկվել են միջազգային կառույցներին։
Ինչպես տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, սա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հերթական քայլն է՝ ադրբեջանական զինուժի թիրախավորված գնդակոծությունների մասին միջազգային հանրությանը իրազեկելու ուղղությամբ։
Զեկույցները բոլոր լեզուներով հասանելի են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքում՝ www.ombuds.am:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին