Եվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենար Թեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքում Զելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է Կիևին Ում չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ Ծառուկյանին Կրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնությունները Չինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունը Մոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համար Եվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումը Միացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարում Լիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարություն Իրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններին Մերցը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ 

Բաբլոյանի ուշագրավ հյուրը. ի՞նչ ազդակ է հղել Երևանը

Վերլուծական

Ռուսաստան կատարած պաշտոնական այցից հետո Հայաստանի ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Երեւանում հուլիսի 20-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին, որի հետ քննարկել են երկկողմ կապերը, այդ թվում՝ խորհրդարանական փոխայցերի, կոռուպցիայի դեմ պայքարի, արցախյան խնդիրները: Կարեւորելով խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ հարաբերություններում՝ ՀՀ ԱԺ նախագահն անհրաժեշտ է համարել խորհրդարանականների փոխադարձ այցերն ու կապերի ամրապնդումը: Բաբլոյանի հանդիպումը Միլսի հետ՝ ուշագրավ  ենթատեքստ է ստանում հատկապես ԱԺ նախագահի՝ Մոսկովյան տապալված այցի ֆոնին: Ինչպես գիտենք, ԱՄՆ դեսպանը հայկական իշխանությունների հետ համագործակցության նախապայման է առաջ քաշել՝ կոռուպցիայի հետ գործուն պայքարը: Դժվար է պատկերացնել, որ Արա Բաբլոյանը կարող է գործուն քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ, առավել ևս՝ հանդես գալ նախաձեռնություններով, հետևաբար, դեսպան Միլսի հետ նրա հանդիպումն ավելի շատ ցուցադրական նպատակ էր հետապնդում և անուղղակի մեսսիջ էր ռուսական կողմին: Հայկական կողմն այս քայլով փորձում է հուշել Մոսկվային, որ այլընտրանքներն առկա են, հետևաբար, Կրեմլը պետք է ավելի ուշադիր լինի իր անհամաչափ պահանջները ձևակերպելիս:

Պատկառելի են ներդրումային ներուժի մասին հայտարարությունները, որոնք այս ընթացքում արել է ԱՄՆ դեսպանը, դրանք ուղղակի շատ հստակ և կոնկրետ քաղաքական մեսիջներ են Հայաստանի տնտեսության զարգացման, էներգետիկ անկախության և պարզապես ինքնիշխանության վերաբերյալ: Ընդ որում, ամենահատկանշականն այն է, որ այդ հայտարարությունները բացարձակապես չեն հակադրվում ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը, դեսպաններից որևէ մեկը նույնիսկ չի էլ ակնարկել այդ մասին, նույնիսկ թեթև չի շոշափել այն հարցը, որ Հայաստանի անդամակցությունը խոչընդոտ է, խնդիր և այլն: Ընդամենը եղել են շատ կոնկրետ քաղաքական մեսիջներ, շատ կոնկրետ քաղաքական հայտարարություններ տնտեսական հեռանկարների մասին: Հետևաբար, այս պարագայում՝ Բաբլոյան-Միլզ հանդիպումը կարող է առավելագույն ազդակ լինել ռուսներին, սակայն ռուսական շահերին իրական սպառնալիք՝ իր մեջ չի պարունակում:

Իրավիճակը հետաքրքիր է առավել ևս այն ուղերձի համատեքստում, որ նոր խորհրդարանին հղեց Սերժ Սարգսյանը մայիսի 18-ի առաջին նիստում՝ ասելով, որ խորհրդարանը մեծ դեր է ստանում արտաքին քաղաքականության, դիվանագիտության ասպարեզում: Թերևս Ռիչարդ Միլսը որոշել է հետևել նաև Սերժ Սարգսյանի մեկ այլ հայտնի հայտարարությանը, թե՝ ի՞նչ կապ ունի՝ ով է վարչապետը լինելու, եթե ամեն ինչ որոշվում է խորհրդարանում, վարչապետի ով լինելը բացարձակապես կարևոր չէ: Հատկապես այն պարագայում, երբ Կարեն Կարապետյանը մինչ օրս փորձում է վերլուծել, թե ինչպիսին է դեսպանի հայտարարության «բուն կառուցվածքը», որքան էր մաքուր տնտեսագիտական, տնտեսական հաշվարկը, որքան էր քաղաքականությունը, ինչպիսին են «ռիսկերը»: Միլսը դժվար թե սպասի վարչապետի կողմնորոշվելուն. ամերիկյան կողմի համար շատ ավելի արդյունավետ ուղի է աշխատանքները տանել մեծ լիազորություններ և կշիռ ստացած ԱԺ-ի հետ, հատկապես, որ խորհրդարանի ղեկավար կազմում է Արփինե Հովհաննիսյանը, ում՝ Արդարադատության նախարարությունից հեռանալու կապակցությամբ դեսպան Միլսը անձնական նամակով էր ափսոսանք հայտնել: Ի դեպ, Արփինե Հովհաննիսյանը, ով շատ ավելի պրագմատիկ դիրքորոշում ուներ Արևմուտքից հնչող հայտարարությունների հանդեպ, քան ԵՄ դեսպան Սվիտալսկու հետ բաց հակամարտության մեջ մտած Դավիթ Հարությունյանը, նույնպես ներկա էր այս հանդիպմանը:

 

Ստելլա Խաչատրյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Եվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենարԹեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքումԶելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է ԿիևինՈւմ չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ ԾառուկյանինԿրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնություններըՉինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունըՄոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համարԵվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումըՄիացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարումԼիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարությունԻրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններինՄերցը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետՄիացյալ Նահանգները հետաքննում է Իրանի հնարավոր կապը նավերի դեմ կիբեռհարձակումների հետԼուկաշենկոն խոստովանել է, որ պատրաստ չէ հրաժարվել հեռուստացույցից Ռուսաստանի կորուստները․ 490 հազար զոհ և ամսական մինչև 50 հազար սպանված կամ վիրավորՈւկրաինայի ԶՈւ հարվածների հետևանքով մեկ շաբաթում Ռուսաստանի 65 բնակիչ է զոհվել. Միրոշնիկ Իրանը Միացյալ Նահանգներից 290 միլիարդ դոլարի փոխհատուցում է պահանջումԱվելի քան մեկ միլիարդ դոլար՝ վեց օրում․ «Քրիստիսն» ամփոփել է Նյու Յորքի աճուրդներըԶանգվածային արտաքսում Ռուսաստանից. տասնյակ հազարավոր միգրանտներ են վտարվել Իմ մարմինը չի կարողանում կապ հաստատել ուղեղիս հետ. Բելլա Հադիդը` իր առողջական խնդիրների մասին Նան Գոլդինի նոր ֆիլմի առաջին ցուցադրությունը Լոնդոնի «Հեյվարդ» պատկերասրահում էՊենտագոնը հայտնել է Միացյալ Նահանգներում անօդաչու թռչող սարքերի զգալի թուլացման մասինՎրաստանից զանգվածային արտաքսումները շարունակվում են․ նրանց թվում են նաև ՀՀ-ի քաղաքացիներԱքլորի գլխով պարսկական սափորը Թուրինից հասել է Ուլան ԲատորԿատարցի միջնորդները շարունակում են շփումներն ԱՄՆ-ի և Իրանի միջև. Կատարի ԱԳՆ Թուրքիայում կործանվել է AS-532 ռազմական ուղղաթիռը Առաջին մանկական «Բուքերի» եզրափակչում 8 գիրք է․ հաղթողին կընտրեն նաև երեխաներըՈւկրաինան պատերազմը ոչ մի տեղ չի տեղափոխում. Կիևում արձագանքել են Լիբիայի պահանջին՝ բացատրելու ռուսական նավի վրա հարձակումը «Հայաքվե»-ն մերժում է իշխանության սահմանադրական նախագիծը և հայտարարում ընդդիմադիր համախմբման մասինՍտամբուլի արվարձանում մեկ օր շարունակ առյուծ էին որոնում, սակայն իշխանությունները հայտնել են, որ այն գոյություն չունի Բացվել է Ռոնալդուի ամենաբարձր արձանով թանգարանը Վանաձորում այսօր վրшերթի ենթարկված 8–ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր էԼոնդոնում նարինջների արկղերում գրեթե 900 կգ կոկաին են առգրավել Միջազգային «Էմմի»․ ֆրանսիական «Կարեմը» ճանաչվել է լավագույն դրամատիկ սերիալ«Էվկլիդը» գտել է մինչ այժմ հայտնի ամենահեռավոր քվազարըԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիԻ՞նչ է կատարվել աստղի ներսում պայթյունից ժամեր առաջ․ «Ուեբը» հետքեր է գտել փոշու մեջՆԳՆ ոստիկանները ավազակության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ) Ի՞նչ էին ուտում Ավստրալիայում 45 000 տարի առաջ․ երկու հնավայրի ոսկորները հուշում են պատասխանըԵգիպտոսում գտել են 3 400 տարվա ծեսի հետքեր՝ պապիրուսի 40 այրված բեկորների վրաԸնդդիմությունն առաջնորդվում է նոր քաղաքական փիլիսոփայությամբ․ քաղաքական մեկնաբանի դիտարկումը Մարիանյան իջվածքում՝ 6 148 մետր խորության վրա, գտել են պայթյունային ժայթքման հետքերԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կան վիրավորներՀունվարի 1-ից գարեջրի և մի շարք դեղերի մատակարարման հաշվարկային փաստաթղթերում նոր պահանջ կգործիՖրանսիան հանքանյութերի պաշար կստեղծի՝ Չինաստանից կախվածությունը նվազեցնելու համարՊեսկով. Պուտինը Շենժենում փաստաթղթեր չի հանձնել Թրամփին և Սի Ծինփինին Բրազիլիայի խորհրդարանը հավանություն է տվել պետական ծախսերի նոր սահմանափակմանըՄոսկվայում կայացել է Օվերչուկի և Գրիգորյանի աշխատանքային հանդիպումըՄեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել հութիների անվտանգության գործակալությունների ղեկավարների նկատմամբ Դրամական աջակցությո՞ւն, թե՞ ծառայություն․ Բրիտանիայում վերանայում են նպաստների կարգը
Ամենադիտված