22 տարվա դադարից հետո Դդմաշենում մանկապարտեզ բացվեց
Հասարակություն
Այսօր՝ հուլիսի 21-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը ներկա է գտնվել Դդմաշեն համայնքի հիմնանրոգված մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությունը:
Կարեն Բոթոյանը նշել է, որ 22 տարվա դադարից հետո գործող մանկապարտեզ ունենալը շատ կարևոր նշանակություն ունի համայնքի հետագա զարգացումն ապահովելու գործում և շնորհավորել էդդմաշենցիներին այդ կապակցությամբ։ Այնուհետև Դդմաշեն համայնքի ղեկավար Ավետիս Ավետիսյանի ուղեկցությամբ մարզպետը շրջել է 100 սանի համար նախատեսված երկհարկանիմանկապարտեզում և գոհունակություն հայտնել որակյալ շինարարական աշխատանքների և հարմարավետ ու ճաշակով կահավորման համար: Մարզպետին զեկուցվել է, որ պետական բյուջեի,Տարածքային Զարգացման Հիմնադրամի և համայնքային բյուջեի միջոցներով վերակառուցված մանկապարտեզը կարող է ընդունել նաև հարևան համայնքերի երեխաների և եթե դիմումները շատ լինեն,ապա խմբերի քանակը կարող է ավելացվել։ Մանկապարտեզը գործելու է շուրջտարին, անվճար հիմունքներով:
Միջոցառման ավարտից հետո Կարեն Բոթոյանը շրջայց կատարեց Դդմաշեն համայնքում, եղավ բժշկական ամբուլատորիայում և համայնքային գրադարանում։ Մարզպետը զրուցեց վերոնշյալհաստատությունների աշխատակիցների հետ, ծանոթացավ վերջիններիս կողմից բարձրացված հարցերին։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը