Հայաստանի սուսերամարտիկների արդյունքները մեծահասակների աշխարհի առաջնությունում
Սպորտ
Գերմանիայի Լայպցիգ քաղաքում ընթանում է սուսերամարտի մեծահասակների աշխարհի առաջնությունը:
Խոցացուսեր զենքաձեւի կանանց պայքարում Հայաստանի հավաքականի անդամ Էմմա Պողոսովան երկու հաղթանակով անցել է խմբային փուլը: 128-ի պայքարում նա առավելության է հասել պարագվայցի Մոնսերատ Վիվերոսի նկատմամբ, սակայն լավագույն 64-ի համար մենամարտում Էմման պարտվել է լեհ Ռենատա Կնապիկից եւ զբաղեցրել 96-րդ հորիզոնականը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի կայքը:
Տղամարդկանց խոցասուսեր զենքաձեւում Հայաստանը ներկայացրել է Արմեն Արազյանը: Նա նույնպես խմբային փուլն անցել է երկու հաղթանակով: Արազյանը 256-ի պայքարում հաղթել է Մալթայի ներկայացուցիչ Անդրե Զահրային, իսկ 128-ի պայքարում՝ պարտվել արգենտինացի Խեսուս Լուգոնեսից: Արազյանը զբաղեցրել է 158-րդ տեղը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը