Արծվի արձանի մոտ Opel-ը բախվել է գովազդային սյանը. կա 1 զոհ, 1 վիրավոր
Արտակարգ Պատահար
Հուլիսի 21-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում Opel Astra մակնիշի 34 RN 990 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Արծվի արձանի մոտ, բախվել է գովազդային երկաթե վահանակի սյանը:
shamshyan.com –ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն, որտեղ վիրավորներից մեկը մահացել է:
Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն