Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել 

Սերժ Սարգսյանի ցանկությունը և դառը իրականությունը

Վերլուծական

Հանրապետության Նախագահ, «Լույս» հիմնադրամի համահիմնադիր Սերժ Սարգսյանն երեկ ընդունել է հիմնադրամի 2017-2018 ուսումնական տարվա կրթաթոշակառուներին: Ուզում եմ, որպեսզի ձեզնից յուրաքանչյուրը սեփական հաջողությունները պայմանավորի նաև մեր երկրի հաջողություններով: Ես շատ եմ ցանկանում, որ բոլոր այն երիտասարդները, ովքեր ունեն գիտելիքի պաշար, փորձեն իրենց անձնական հաջողությունները ունենալ Հայաստանում: Իհարկե, նախագահի այս ցանկությունը կիսում ենք բոլորս, սակայն, ինչպես նշեց հենց ինքը՝ Սերժ Սարգսյանը, երկրում այդ ցանկության իրականացման համար չկան բավարար պայմաններ: Ձևավորված կրթական համակարգը որևէ կերպ չի նպաստում այդ պայմանների բավարարմանը:

Այս տարի ԲՈւՀ-երի ընդունելության քննությունները վերհանեցին այն աղետալի վիճակը, որն այսօր առկա է: Մի կողմից՝ նվազել է ԲՈւՀ դիմողների քանակը, ինչը պայմանավորված է մի շարք գործոններով, ինչպիսին են ՝ անվստահությունը մեր բարձրագույն կրթության որակի հանդեպ, արտագաղթը, դեմոգրաֆիական խնդիրները: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ երիտասարդների մի զգալի հատված ընդհանրապես առաջնորդվում է այն պատկերացմամբ, որ առանց դիպլոմի և բարձրագույն կրթության էլ կարող են աշխատանք գտնել՝ ԽԾԲ-ն կա ու կա, իսկ երիտասարդների մյուս մասն էլ ցանկանում է ուսումը շարունակել արտերկում: Մյուս կողմից՝ կտրուկ աճել է ԲՈՒՀ-երի ընդունելության քննություններից կտրվողների թիվը:

Պատկերը, մեղմ ասած, մտահոգիչ է: Միասնական քննությունների առաջին փուլի արդյունքում Համաշխարհային պատմություն առարկայի միասնական քննությանը մասնակցել է 73 դիմորդ։ Անցյալ տարվա համեմատ դիմորդների թիվը նվազել է 55-ով։ Անբավարար է ստացել 6,8 %-ը, առավելագույն 20 միավոր ստացել է մեկ դիմորդ: ֆիզիկա առարկայի միասնական քննությանը հայտագրվել է 1610 դիմորդ, որից միայն 1540-ն է ներկայացել քննությանը։ Միջին գնահատականը կազմել է 11,8 բալ, նախորդ տարի պատկերը գրեթե նույնն է եղել. միջին միավորը 11։79 բալն էր։ Անբավարար է ստացել դիմորդների 24.61 տոկոսը՝ նախորդ տարվա 20.84-ի փոխարեն։ Մաթեմատիկա առարկայի միասնական քննությանը հայտագրվել է 4468 դիմորդ, իսկ քննությանը մասնակցել է 4225 դիմորդ։ Միջին գնահատականը կազմել է 11.45 բալ՝ նախորդ տարվա 11.76-ի փոխարեն։ Նվազագույն շեմը չի հաղթահարել 511 դիմորդ։ «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննությանը մասնակցած 5011 դիմորդից առավելագույն 20 միավոր է ստացել 51 դիմորդ: Առարկայի միջին միավորը կազմել է 13.1: Անբավարար է ստացել 9 տոկոսը, իսկ 80 տոկոսը՝ 7.5-16 միավոր։ Երկրորդ փուլի պատկերը ևս հուսադրող չէ, անբավարար ստացողները ավելի շատ են, քան առաջին փուլում: Մասնավորապես՝ ռուսաց լեզու առարկայից անբավարար են ստացել դիմորդների 44 %-ը, իսկ ամենաբարձր միավորն այս առարկայից եղել է 17, որը ստացել է ընդամենը մեկ հոգի, մնացածները ստացել են 7․5-13 միավոր, հայոց լեզու և գրականությունից՝ 30 % անբավարար, իսկ միջին միավորը եղել է 10-ը, ֆիզիկայից անբավարար են ստացել մոտ 50 %-ը, իսկ միջին միավորը եղել է 9-ը, օտար լեզուների միջին միավորը՝ 11․5, իսկ անբավարար ստոցողների քանակը՝ մոտ 20 %, կենսաբանություն առարկայից՝ միջին միավորը 10․7 է, 3 դիմորդ ստացել է 20 միավոր, իսկ անբավարար ստացողների թիվը կազմել է 29․5 %, մաթեմատիկայից միջին միավորը եղել է 9.7 բալ, առավելագույն 20 միավոր ստացել է ընդամենը 2 դիմորդ, իսկ անբավարար ստացողների քանակը՝ 40 %։

Ավագ դպրոցների գործառույթներից մեկն էլ՝ աշակերտին պատրաստված և գիտելիքով զինված ԲՈւՀ-ի ընդունելության քննությանը ուղարկելն է: Թե որքանով են ավագ դպրոցները կատարել և կատարում իրենց այդ գործառույթը կարիք չկա վերլուծել՝ թվերը ինքնին խոսուն են: Իսկ սա նշանակում է, որ խնդիրը համակարգային է: Դպրոց-ԲՈւՀ շղթայի համագործակցությունը արդյունավետ չէ և գրեթե բացակայում է: Եվ դժվար թե նախագահի կողմից նշված պայմանների բարելավումը հնարավոր լինի նման կրթական համակարգի առկայության դեպքում: ԲՈւՀ-երի խնդիրը այսքանով չի ավարտվում: Այս տարի պետական ԲՈւՀ-երից միայն Երևանի Պետական Բժշկական համալսարանն է, որ սպառել է իրեն հատկացված բոլոր տեղերը: Մյուս ԲՈՒՀ-երը ստիպված են երկրորդ անգամ ընդունելության քննություն կազմակերպել՝ հույս ունենալով գոնե այդպես լռացնել ուսանողների պակասը: ԲՈւՀ-երի ընդունելության քննությունների արդյունքներն ամփոփված են, ցուցակները հրապարակված եւ արդեն պարզ է, որ առկա են բազմաթիվ թափուր տեղեր, և, թերևս, զարմանալի չէ, որ դրանք բոլորը վճարովի համակարգում են: ԲՈւՀ-երը այլևս ժամանակ չունեն մտածելու կրթության որակի մասին, առաջնային են դառնում ֆինանսները: Այս տեմպերով և որակներով ինչ պայմաններ ենք բարելավելու՝ դեռ պարզ չէ… իսկ մինչ այդ քիչ թե շատ գիտելիքի պաշար ունեցող երիտասարդները մտածում են օր առաջ Հայաստանը լքելու, այդ գիտելիքները զարգացնելու և դրանց պատշաճ կիրառում գտնելու մասին:

Ստելլա Խաչատրյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին
Ամենադիտված