Թեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքում Զելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է Կիևին Ում չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ Ծառուկյանին Կրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնությունները Չինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունը Մոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համար Եվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումը Միացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարում Լիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարություն Իրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններին Մերցը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ Միացյալ Նահանգները հետաքննում է Իրանի հնարավոր կապը նավերի դեմ կիբեռհարձակումների հետ 

Կալավանում հնագետները որոնում են նեանդերթալյան մարդու հետքեր

Գիտություն և Մշակույթ

Հայ-գերմանական հնագիտական միացյալ արշավախումբը հնագետ, ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող Բորիս Գասպարյանի ղեկավարությամբ հուլիսի 4-ից հնագիտական պեղումներ է իրականացնում Գեղարքունիքի մարզի Կալավան գյուղի տարածքում: Ինչպես տեղեկացրեց հնագիտական արշավախմբի անդամ, «Թայմ Լենդ» հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղուկասյանը, պեղումներն ընթանում են Կալավանի քարեդարյան հնագույն բնակատեղիի բացօթյա կայանում եւ Բարեպատ բնակավայրի տարածքում գտնվող քարայրում, որի շրջակայքում գտնվել են նեանդերթալյան մարդկանց ժամանակաշրջանին հատուկ աշխատանքային քարե գործիքներ: «Պեղումների ընթացքում հայտնաբերվել են աշխատանքային քարե գործիքներ, խեցեղեն, ինչպես նաեւ՝ կենդանիների ոսկորների մնացորդներ, որոնց մեջ բացառիկ են ռնգեղջյուրների եւ բիզոնների ոսկորների մնացորդները:

Նեանդերթալյան մարդկանց բացօթյա հնագույն կայանը գտնվում է Կալավան գյուղի հարավային թեւում, հնագույն ամրոցի եւ դամբարանադաշտերի կողքին: Առայժմ մի քանի տեղամասերում կատարվող պեղումների ընթացքում գտնվել են միայն աշխատանքային գործիքներ, զենքեր, խեցեղեն եւ կենդանիների ոսկորներ, իսկ ահա նեանդերթալյան մարդկանց ոսկորների որոնումներն առայժմ հաջողությամբ չեն պսակվել: Հուշարձանի գոյությունը հնագետները թվագրում են մեզանից 80-40 հազար տարի առաջ, երբ նեանդերթալյան մարդիկ գտնվել են աստիճանական վերացման փուլում՝ տեղը զիջելով բանական մարդուն: Հետաքրքիր գտածոներ ունենք նաեւ Բարեպատի հնագույն քարայրի պեղումներից՝ օբսիդիանից պատրաստված մանգաղի ներդիր, խխունջներ, որոնց պատյանի օգնությամբ կարելի է թվագրել հուշարձանի պեղված շերտը, խոշոր կենդանիների ոսկորներ, ոսկրից պատրաստված ծայրակալ, կճուճի կանթ: Հատկապես խեցեղենի միջոցով մենք կարող ենք հստակորեն որոշել հուշարձանի տվյալ շերտի տարիքը:

Կալավանը հայ եւ օտարերկրյա հնագետներին հայտնի է դարձել 2005 թվականից, երբ տարածքում գտնվել են քարեդարյան գործիքներ, որից հետո էլ սկսվել են ուսումնասիրությունները: Պեղված բացօթյա կայանում հնագետները բացել են էնեոլիթի դարաշրջանի շերտեր, որոնք Հայաստանի տարածքում շատ քիչ են հայտնի»,-ներկայացրեց Ռոբերտ Ղուկասյանը:

Կալավանի պեղումները ձեռք են բերել միջազգային հնչեղություն, եւ պատահական չէ, որ արշավախմբի կազմում ընդգրկվել են Գերմանիայի, Իսրայելի, ԱՄՆ-ի,Ֆրանսիայի, Անգլիայի, մի շարք այլ երկրների հնագետներ: Պեղումների սկզբից մինչ այժմ արշավախմբի կազմում աշխատում են Գերմանիայի Դաշնային Հանրապետության Մոնրեպոսի թանգարանի ավագ գիտաշխատողներ Արիել Մալինսկի Բյուլերը եւ Լուց Քինդլերը, Երուսաղեմի հրեական համալսարանի ասպիրանտներ Մաշա Կրակովսկին եւ Նադաֆ Նիրը, ԱՄՆ հնագետ, ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Գլաուբերման Ֆիլը, ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատողներ Անի Ադիգյոզալյանը, Հայկ Հայդոսյանը, Ռոբերտ Ղուկասյանը, ՀՀ ԳԱԱ երկրաբանության ինստիտուտի գիտաշխատող, երկրաբանական գիտությունների թեկնածու Դմիտրի Առաքելյանը: Արշավախմբի աշխատանքները ղեկավարում է ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող Բորիս Գասպարյանը: Պեղումներն իրականացվում են Գերմանիայի Դաշնությունում գործող «Գերդա Հենկել» միջազգային հիմնադրամի միջոցներով եւ ԱՄՆ-ի «Գֆոյլեր» հիմնադրամի Հայաստանյան մասնաճյուղի համաֆինանսավորմամբ: Պեղումների ընթացքում հնագետներին օժանդակում են տեղացի 7 բանվոր:

«Մոտակա օրերին բավականաչափ ընդլայնվելու է հնագետների ներկայացուցչական կազմը: Պեղումներին միանալու են 8 երկրների եւս 20-25 հնագետներ: Պեղված նյութերը տեղափոխվելու են համապատասխան հնագիտական լաբորատորիաներ: Պեղումների միջոցով մասնագետները ստույգ պատկերացում կկազմեն Հնագույն Կալավանի կենդանական ու բուսական աշխարհի, կլիմայի, իսկ որ գլխավորն է, այնտեղ բնավորված նախամարդու կենցաղի, սովորույթների, այլ գաղտնիքների մասին»,-նշեց Ռոբերտ Ղուկասյանը:

Ըստ արշավախմբի անդամ Գլաուբերման Ֆիլի՝ հուշարձանի տարածքում գտնված Նեանդերթալյան մարդու քարե գործիքները պատրաստված են եղել օբսիդիանից, որը բերվել է հնավայրից մոտ 100 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Գութանասարից: «Սա նշանակում է, որ նախամարդկային հոտերը տեղաշարժվել են հարյուրավոր կիլոմետրերով՝ հոգալով իրենց որսի կամ այլ կենցաղային գործիքներ պատրաստելու խնդիրը, որոնք արել են հատուկ տեխնոլոգիաների միջոցով: Կարծում եմ, որ պեղումների ընթացքում մեր արշավախումբն իր հայտնագործություններով Կալավանը կդարձնի էլ ավելի համաշխարհային հնչեղության հնավայր, առավել եւս, եթե մեզ հաջողվի գտնել անհետացած Նեանդերթալյան մարդու հետքերը: Իհարկե, ցանկալի է, որ արշավախումբը Կալավանում աշխատի եւս 5-10 տարի, քանի որ ուսումնասիրության հսկայական նյութերի հետ մենք գործ ունենք»,-նշեց Գլաուբերման Ֆիլը:

Հնագիտական պեղումները Կալավանում այս տարի կշարունակվեն մինչեւ օգոստոսի առաջին օրերը: «Հնագիտական տուրիզմը Կալավանում արդեն կայացած երեւույթ է, իսկ նրա զարգացումը նոր թափ է հավաքելու»,-հավաստեց Ռոբերտ Ղուկասյանը:

 

Խոսրով Խլղաթյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքումԶելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է ԿիևինՈւմ չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ ԾառուկյանինԿրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնություններըՉինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունըՄոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համարԵվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումըՄիացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարումԼիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարությունԻրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններինՄերցը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետՄիացյալ Նահանգները հետաքննում է Իրանի հնարավոր կապը նավերի դեմ կիբեռհարձակումների հետԼուկաշենկոն խոստովանել է, որ պատրաստ չէ հրաժարվել հեռուստացույցից Ռուսաստանի կորուստները․ 490 հազար զոհ և ամսական մինչև 50 հազար սպանված կամ վիրավորՈւկրաինայի ԶՈւ հարվածների հետևանքով մեկ շաբաթում Ռուսաստանի 65 բնակիչ է զոհվել. Միրոշնիկ Իրանը Միացյալ Նահանգներից 290 միլիարդ դոլարի փոխհատուցում է պահանջումԱվելի քան մեկ միլիարդ դոլար՝ վեց օրում․ «Քրիստիսն» ամփոփել է Նյու Յորքի աճուրդներըԶանգվածային արտաքսում Ռուսաստանից. տասնյակ հազարավոր միգրանտներ են վտարվել Իմ մարմինը չի կարողանում կապ հաստատել ուղեղիս հետ. Բելլա Հադիդը` իր առողջական խնդիրների մասին Նան Գոլդինի նոր ֆիլմի առաջին ցուցադրությունը Լոնդոնի «Հեյվարդ» պատկերասրահում էՊենտագոնը հայտնել է Միացյալ Նահանգներում անօդաչու թռչող սարքերի զգալի թուլացման մասինՎրաստանից զանգվածային արտաքսումները շարունակվում են․ նրանց թվում են նաև ՀՀ-ի քաղաքացիներԱքլորի գլխով պարսկական սափորը Թուրինից հասել է Ուլան ԲատորԿատարցի միջնորդները շարունակում են շփումներն ԱՄՆ-ի և Իրանի միջև. Կատարի ԱԳՆ Թուրքիայում կործանվել է AS-532 ռազմական ուղղաթիռը Առաջին մանկական «Բուքերի» եզրափակչում 8 գիրք է․ հաղթողին կընտրեն նաև երեխաներըՈւկրաինան պատերազմը ոչ մի տեղ չի տեղափոխում. Կիևում արձագանքել են Լիբիայի պահանջին՝ բացատրելու ռուսական նավի վրա հարձակումը «Հայաքվե»-ն մերժում է իշխանության սահմանադրական նախագիծը և հայտարարում ընդդիմադիր համախմբման մասինՍտամբուլի արվարձանում մեկ օր շարունակ առյուծ էին որոնում, սակայն իշխանությունները հայտնել են, որ այն գոյություն չունի Բացվել է Ռոնալդուի ամենաբարձր արձանով թանգարանը Վանաձորում այսօր վրшերթի ենթարկված 8–ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր էԼոնդոնում նարինջների արկղերում գրեթե 900 կգ կոկաին են առգրավել Միջազգային «Էմմի»․ ֆրանսիական «Կարեմը» ճանաչվել է լավագույն դրամատիկ սերիալ«Էվկլիդը» գտել է մինչ այժմ հայտնի ամենահեռավոր քվազարըԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիԻ՞նչ է կատարվել աստղի ներսում պայթյունից ժամեր առաջ․ «Ուեբը» հետքեր է գտել փոշու մեջՆԳՆ ոստիկանները ավազակության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ) Ի՞նչ էին ուտում Ավստրալիայում 45 000 տարի առաջ․ երկու հնավայրի ոսկորները հուշում են պատասխանըԵգիպտոսում գտել են 3 400 տարվա ծեսի հետքեր՝ պապիրուսի 40 այրված բեկորների վրաԸնդդիմությունն առաջնորդվում է նոր քաղաքական փիլիսոփայությամբ․ քաղաքական մեկնաբանի դիտարկումը Մարիանյան իջվածքում՝ 6 148 մետր խորության վրա, գտել են պայթյունային ժայթքման հետքերԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կան վիրավորներՀունվարի 1-ից գարեջրի և մի շարք դեղերի մատակարարման հաշվարկային փաստաթղթերում նոր պահանջ կգործիՖրանսիան հանքանյութերի պաշար կստեղծի՝ Չինաստանից կախվածությունը նվազեցնելու համարՊեսկով. Պուտինը Շենժենում փաստաթղթեր չի հանձնել Թրամփին և Սի Ծինփինին Բրազիլիայի խորհրդարանը հավանություն է տվել պետական ծախսերի նոր սահմանափակմանըՄոսկվայում կայացել է Օվերչուկի և Գրիգորյանի աշխատանքային հանդիպումըՄեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել հութիների անվտանգության գործակալությունների ղեկավարների նկատմամբ Դրամական աջակցությո՞ւն, թե՞ ծառայություն․ Բրիտանիայում վերանայում են նպաստների կարգըԿրոնը՝ կուսակցական վեճի կենտրոնում․ Հարավային Կորեայի նախագահը միջամտել է
Ամենադիտված