Հայ ըմբիշները երկու բրոնզե մեդալ են նվաճել Սուրդլիմպիկ խաղերում
Սպորտ
Հունահռոմեական ոճի երկու հայ ըմբիշներ Թուրքիայի Սամսուն քաղաքում ընթացող 23-րդ ամառային Սուրդլիմպիկ խաղերում դարձել են բրոնզե մեդալակիրներ:
Պատվո հարթակին են կանգնել Ժորա Գրիգորյանը (71 կգ) եւ Նարեկ Նիկողոսյանը (81 կգ):
Ավելի վաղ՝ ձյուդոիստ Ռոբերտ Գեւորգյանը 60 կգ քաշային կարգում դարձել էր արծաթե մեդալակիր: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի կայքը:
Թուրքիայում Հայաստանի հավաքականը ներկայացված է 10 ըմբիշով եւ երկու ձյուդոիստով:
Սուրդլիմպիկ խաղերին մասնակցում են 90 երկրի մարզիկներ: Թիմային հաշվարկում Հայաստանը զբաղեցնում է 16-րդ տեղը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը