Վթար Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին. 26-ամյա վարորդը հիվանդանոցում է
Հասարակություն
Հուլիսի 23-ին, ժամը 18:13-ին տեղեկություն է ստացվել, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-5 ավտոճանապարհի Էջմիածին-Արմավիր հատվածի 4-րդ կմ-ին «Mercedes ML 320» մակնիշի 32 LS 418 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1991 թ. ծնված Գ. Ս.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել տուժածին, ով հոսպիտալացվել է Էջմիածին քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն