Մեկնարկել է Եվրոպական օլիմպիական փառատոնը
Սպորտ
Հունգարական Գյոռ քաղաքում մեկնարկել է եվրոպական Օլիմպիական փառատոնը:
Պաշտոնական արարողությանը Հայաստանի դրոշը տարել է լողորդ Արթուր Բարսեղյանը: Օլիմպիական փառատոնին մասնակցում են շուրջ 2500 մարզիկներ՝ աշխարհի 50 երկրից:
Եվրոպական ամառային օլիմպիական փառատոնին Հայաստանից կմասնակցեն Յուրի Մարտիրոսյանը, Արթուր Սողոյանը, Էվելինա Մարտիրոսյանը, Եվա Խաչատրյանը (բոլորը` թենիս), Ամու Ասուբովը, Հովհաննես Երանոսյանը, Հենրիկ Երանոսյանը (երեքն էլ` հեծանվսապորտ), Արթուր Բարսեղյանը, Վարսենիկ Մանուչարյանը (երկուսն էլ` լող), Արտյոմ Ղալաչյանը, Սամվել Գեւորգյանը, Արսեն Ավեդիսյանը, Ռոբերտ Թորոսյանը, Նունե Նազարյանը (բոլորը` ձյուդո), Դավիթ Սարգսյանը (աթլետիկա), Ժորա Սմբատյանն ու Անահիտ Ասադուրյանը (երկուսն էլ` մարմնամարզություն):


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը