Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել 

Հրեական դաս՝ Սփյուռքի նախարարության համար

Վերլուծական

Աղավնաձորի «Արի տուն» ճամբարում տեղի է ունեցել ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի չորրորդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Իրականում, տպավորություն է, որ ողջ Սփյուռքի նախարարությունը աշխատում է հենց այս ծրագրի վրա: Ընդ որում, «Արի տուն»-ը չունի բովանդակություն և ավելի շատ հիշեցնում է քարոզչական անհաջող նախագիծ, որի ստվերում լվացվում են պետական փողեր, արժեզրկվում է հայրենադարձության գաղափարը, որն այնքան կարևոր է Հայաստանի համար: Եթե նախարարությունը ստեղծվել է Հրանուշ Հակոբյանին աշխատանքով ապահովելու նպատակով, ապա վաղուց ժամանակն է նրա համար ավելի հարմար աշխատատեղ գտնել և սպառնալիքի տակ չդնել ՀՀ-Սփյուռք հարաբերությունների ապագան:

Շատ դեպքերում ձախողումները և հաջողությունները երևում են համեմատության մեջ: Բոլոր հնարավոր պարամետրերով ՀՀ Սփյուռքի նախարարության արդյունավետությունը հնարավոր է դիտարկել՝ համեմատելով այն Իսրայելի համապատասխան գերատեսչության հետ: Իսրայելը և Հայաստանն այն եզակի երկրներից են, որոնք ունեն ցեղասպանության արդյունքում ձևավորված սփյուռք: Մեր երկրները նման են նաև այն տարածաշրջանային իրավիճակով, որում ստիպված են լինում առաջ տանել իրենց շահերը: Նման ենք անգամ սփյուռքի աշխարհագրությամբ՝ թե՛ հրեական, թե՛ հայկական սփյուռքը կենտրոնացած է հիմնականում ԱՄՆ-ում, նախկին ԽՍՀՄ հանրապետություններում և Եվրոպայում: Տարբերությունը թերևս մեկն է՝ մեր սփյուռքը հաշվառվում է 7 միլիոն, հրեաներինը՝ 10: Սակայն ի տարբերություն մեզ, հրեաներն իրենց 3 միլիոնով ավել սփյուռքի հետ աշխատում են նախանձելի արդյունավետությամբ: Իսրայելի Սփյուռքի նախարարությունը ստեղծվել է 2009 թվականին: Ընդ որում, կառույցն այնքան հեղինակավոր է եղել հրեական Սփյուռքի աչքերում, որ անգամ Բենյամին Նեթանյահուն՝ Իսրայելի նախկին վարչապետը, պատիվ է համարել զբաղեցնել նախարարի պաշտոնը: Նախարարության կարևորությունը հրեական պետության համար արտահայտվում է նաև ֆինանսական աջակցությամբ՝ պետական սուբսիդիաների թվով Սփյուռքի նախարարությունը երկրորդն է՝ ռազմական գերատեսչությունից հետո:

Մեր ձախողված  «Արի տուն» ծրագրի համարժեքը հրեաների մոտ «Թագլիթ» ծրագիրն է: Հատկանշական է, որ այս ծրագրի շրջանակներում կազմակերպվում են ոչ թե հրեա երիտասարդների ճանաչողական այցեր և ամառային ճամբարներ, այլ սա բառի բուն իմաստով հայրենադարձության ճանապարհային քարտեզ է: Սփյուռքում բնակվող հրեաներին ֆինանսական, տեխնիկական, խորհրդատվական ծառայություններ են մատուցվում, նրանք մոտիվացվում են վերադառնալ հայրենիք: Այսօր սփյուռքում ապրող հրեաներին երկրի կառավարման համակարգում ներգրավելու նպատակով Իսրայելում բացակայում է երկրում ապրելու ժամանակային ցենզ, ինչպիսին առկա է Հայաստանում: Ցավոք սրտի, մեր Սփյուռքի նախարարությունը գործում է տուրիստական գործակալության մակարդակում և հոգեբանությամբ: Ընդ որում, սփյուռքահայ երիտասարդներից եզակիներն են, որ ծրագրի ավարտից հետո ցանկություն են հայտնել մնալ հայրենիքում: Սփյուռքը, իհարկե, շատ լավ է հասկանում՝ ինչին է ծառայում իր համար ստեղծված այս կառույցը:

Հաջորդ տարբերությունը՝ Իսրայելի Սփուռքի հարցերով նախարարությունը չի խորշում զբաղվել հանրային դիվանագիտությամբ, բարձրաձայնել հարցեր, որոնք առնչվում են այլ երկրներում բնակվող հրեաների իրավունքների պաշտպանությամբ: Դժվար է հիշել գոնե մեկ դեպք, երբ ՀՀ Սփյուռքի նախարարությունը փորձել է դուրս գալ իր հարմարավետության գոտուց: Ընդ որում, հրեական կառույցը գիտակցաբար է ընդլայնել իր գործառույթների ծավալը՝ Իսրայելից դուրս բնակվող հրեաներին տեղեկություններ տրամադրելով տարածաշրջանում առկա հակամարտության վերաբերյալ պաշտոնական Թել Ավիվի դիրքորոշումների, ընթացիկ քայլերի մասին: Սա ենթադրում է Սփյուռքի նախարարության սերտ համագործակցությունը ԱԳՆ հետ: Ավելորդ է նշել, որ մեր երկրում ԱԳՆ իր պասիվությամբ ոչնչով չի զիջում սփյուռքի նախարարությանը, հետևաբար, համագործակցության մասին խոսելն անգամ անիմաստ է: Ոչինչ չանել, այս կառույցները կարող են նաև առանձին-առանձին:

Իսրայելի Սփյուռքի հարցերով նախարարությունը ներկայացրել է հատուկ մշակված ռազմավարություն՝ հրեական դեմոգրաֆիայի պահպանմանը միտված միջոցառումների ծրագրով: Իհարկե, եթե մեր Սփյուռքի նախարարությունը զբաղվի նաև այս հարցով, ապա  «Արի տուն» ծրագիրը կարող է կիսատ-պռատ կազմակերպվել, իսկ այդ դեպքում Հրանուշ Հակոբյանն իրեն պարզապես չի ների: Իսրայելի Սփյուռքի նախարարության մեկ այլ գործառույթն է ցեղասպանության արդյունքում իրենց սեփականությունը կորցրած հրեաների գույքի և ֆինանսական միջոցների վերադարձի կազմակերպումը: Որքան էլ որ աբսուրդային հնչի, մեր պարագայում այդ հարցով զբաղվում է հենց Սփյուռքը, անգամ իրավական մակարդակով որևէ աջակցության չարժանանալով պետության կողմից:

Վերջում՝ առաջարկ Սփյուռքի նախարարությանը: Հետևելով Իսրայելի սփյուռքի նախարարության օրինակին՝ Հայաստանի սփյուռքի նախարարությունը կարող է մշակել հայրենադարձությունը խրախուսող ծրագրեր: Թեև ռեսուրսները կարող են չբավարարել բնակարանային շինարարության և այլ ոլորտներում զանգվածային ներդրումներ կատարելու համար, նախարարությունը կարող է ներգաղթային համայնքային կենտրոններ ստեղծել և մշակել հատուկ ներգաղթային և հայրենի երկրում հարմարվելուն ուղղված ծրագրեր: Նման կենտրոնները կարող են ծառայել որպես առաջնային տեղեկատվական կենտրոններ հայրենիք վերադարձած հայերի համար, ինչը նրանց կօգնի հարմարվելու տեղի կյանքին և մշակույթին: Այս գործընթացն առավել արդյունավետ դարձնելու համար վերոհիշյալ համայնքային կենտրոնները կարող են անվճար ինտերնետ, հարակից ծառայություններ, ինչպես նաև` խորհրդատվական աջակցություն առաջարկել հայրենիք վերադարձած հայերին: Նախարարությունը կարող է նաև համագործակցել աշխատանքի տեղավորման գործակալությունների հետ և ունենալ աշխատատեղերի բազա հայրենիք վերադարձած սփյուռքահայերի համար:

 

Ստելլա Խաչատրյան

 

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին
Ամենադիտված