Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել 

Հայկական հսկաների սննկացման մեխանիկան

Վերլուծական

Անցած մեկ տարվա ընթացքում Հայաստանում փակվել են մոտ 6000 փոքր և միջին ձեռնարկություններ: Եթե անցած ամռանն ակտիվ ընկերությունների քանակը եղել է մոտ 71 հազար, ևս 2000-ը խոշոր ձեռնարկություններն են, ապա այժմ այդ թիվը դարձել է 67 հազար: Ընդ որում, ընդամենը հինգ-վեց տարի առաջ, խոսքը մոտ 150 հազար ընկերությունների մասին էր գնում: Այսինքն՝ այս ընթացքում Հայաստանում գործող ընկերությունների քանակը կրկնակի նվազել է:

2017 թվականին Հայաստանում ներդրումային բում է սպասվում: Վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ բոլոր մարզերի հետ հանդիպումներ եղան, քննարկվեցին բազմաթիվ ներդրումային ծրագրեր, իսկ վերջում հայտարարվեց 3.2 մլրդ դոլար ներդրումների մասին, որոնցից 850 միլիոնը՝ 2017 թվականին: Այս ներդրումների արդյունքում պետք է Հայաստանում ստեղծվեն հազարավոր աշխատատեղեր, տնտեսությունը շնչի: Այս պահին սա միայն թղթի վրա է: Թե ինչ ներդրումներ են արվել, դեռ հաշվարկ չկա: Մինչ ներդրումներ կարվեն, մշտապես հայտնի է դառնում բազմաթիվ ընկերությունների՝ իրար հերթ չտալով փակման մասին: Դրանց մի մասը սնանկանում է, մյուս մասը՝ լուծարվում կամ ժամանակավորապես դադարեցնում գործունեությունը: Միայն 2017 թվականի առաջին 5 ամիսների ընթացքում մեծ ու փոքր, հայտնի ու ոչ շատ անվանի բազմաթիվ ընկերություններ են փակվել: Թվարկենք դրանցից մի քանիսը։ Տարեսկզբին հայտնի դարձավ, որ սնանկ է ճանաչվել Արագածոտնի մարզում գտնվող Թուխմանուկի հանքավայրը շահագործող «Մեգո գոլդ» ընկերությունը: 2017թ. ապրիլի 28-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի շենքում անցկացվեց «Նաիրիտին» պատկանող գույքի աճուրդը: 2016-ին Նաիրիտից բացի այլ լուրջ ընկերություններ ևս սնանկացան կամ փակվեցին: 2016-ին վերջնականապես գործունեությունը դադարեցրեց 2013-ից ավիաուղևորափոխադրումներ անող «Էյր Արմենիա» ընկերությունը, «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը» գնած «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ» ՍՊԸ-ն, ինչի պատճառով կառավարությունը գույքը հետ բերեց, «Աշտարակ կաթ»-ը ևս չպետք է մոռանալ:

Սրանք դեռ քիչ թե շատ հայտնիների մասին: Կան նաև շատ անհայտ ընկերություններ: 2008-16 թվականներին վարույթ է ընդունվել 8908 սնանկության գործ։ Ավարտվել է 5616 գործ: Առողջացման ծրագիր է ներկայացրել ընդամենը 87-ը, որից 56-ն է հաստատվել դատարանի կողմից։ 2016թ. 473 կազմակերպություն է սնանկ ճանաչվել, առողջացման ծրագիր է ներկայացրել միայն երկուսը։

2016-17 թվականներին տնտեսվարողների կողմից շուրջ 22 մլրդ դրամ հարկային պարտավորությունների չկատարման հետևանքով առկա է սնանկության ավելի քան 2100 վարույթ, չնայած որոշ տնտեսվարողների պարագայում հնարավոր էր կիրառել նաև սնանկության վարույթին այլընտրանքային միջոց: Նման աղետալի պատկերի պատճառները շատ են՝ բարձր տոկոսադրույքներ, ֆինանսների անհասանելիություն, տնտեսական փոքր աճ, սահմանափակ շուկա, արտագաղթ և գնողունակության անկում: Այստեղ արդեն տեղին է խոսել սնանկացման մասին ՀՀ օրենսդրությունում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին: Ակնհայտ է, որ սնանկության կառավարիչների ՝ օրենքով սահմանված գործունեության արդյունավետությունն այս պահին բավարար չէ, իսկ սնանկության վարույթի տևողությունը երկար է: Ստեղծված իրավիճակը պայմանավորված է վարչարարության կազմակերպման, օրենսդրության, սնանկության բնութագրիչների բացահայտման և այլ խնդիրներով: Շուկայական տնտեսության պայմաններում առաջանում են այնպիսի իրավիճակներ, երբ շուկայի մասնակիցները չեն կարողանում կատարել իրենց ստանձնած պարտավորությունները: Այդ իրավիճակում պետությունը շատ հաճախ կարող է տվյալ տնտեսավարող սուբյեկտին օգնել իրականացնել ֆինանսական առողջացման ծրագիր, սակայն օրենքում այդ մեխանիզմները բավականաչափ թույլ են: Օրենքում պետք է կատարվեն այնպիսի փոփոխություններ, որոնց միջոցով առաջնային կերպով տնտեսավարող սուբյեկտներին կօժդանդակեն դուրս գալ ծանր ֆինանսական կացությունից, այլ ոչ թե գնալ սնանկացման ճանապարհով: Մյուս կողմից՝ հարկավոր է կատարելագործել օրենքի մեխանիզմները, որպեսզի գործարարները չգնան արհեստական սնանկացման ճանապարհով և գործեն միայն օրինական դաշտում:

Ստելլա Խաչատրյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին
Ամենադիտված