Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Հաքերները կոտրել են Ռոսստատի կայքը և բելառուսերեն հաղորդագրություն թողել ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) ԱՄՆ դատարանը վերջնականապես մերժել է Էփշտեյնին ուղղված նամակի պատճառով The Wall Street Journal-ի դեմ Թրամփի՝ 20 մլրդ դոլարի հայցը Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Զիլ» բեռնատարը․ կան վիրավորներ Ստորագրվել է կառավարության ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման մեկնարկը ազդարարող պայմանագիրը կանադական Freebalance ընկերության հետ Վրաստանում ավելի քան 60 անօրինական ներգաղթյալի են ձերբակալել․ նրանց թվում կան Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքացիներ WSJ. Թրամփը Նեթանյահուի հետ քննարկել է Իրանին նոր հարվածներ հասցնելու հարցը Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է Իրանը Մեծ Բրիտանիայի ռազմածովային և ռազմաօդային ուժերը ահաբեկչական կազմակերպություններ է հայտարարել 

Թող Թաթոյանը գնա, 24 ժամ նստի Գևորգ Սաֆարյանի խցում. Վարդգես Գասպարի

Իրավունք

Հայտնի «տոնածառի գործով» դատապարտված, «Ժիրայր Սեֆիլյանի ու մյուսների» գործով ամբաստանյալ Գևորգ Սաֆարյանը քրեակատարողական հիմնարկից հայտարարություն է արել պատժախցում իր պահման պայմանների մասին: Դատապարտված Սաֆարյանի փաստաբանները ևս ահազանգում են նրա կյանքին սպառնացող վտանգի մասին։ Փաստաբանների պնդմամբ, քրեակատարողական հիմնարկը Սաֆարյանին առանձնախցից ցանկանում է տեղափոխել ընդհանուր մասնաշենք, որտեղ նրան «քրեական տարրերի կողմից հաշվեհարդար» է սպասվում:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի դիմաց այսօր՝ հուլիսի 24-ին տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ակտիվիստ Վարդգես Գասպարին իր մտահոգությունը հայտնեց Գևորգ Սաֆարյանի պահման պատժախցային պայմանների վերաբերյալ, որտեղ, ըստ նրա, առկա է խոնավություն, գարշահոտություն և կոյուղու կեղտաջրերը արտահոսում են խուց. «Մարդու իրավունքների պաշտպանի ամենաարդյունավետ քայլը կլինի, որ գնա, նստի Գևորգ Սաֆարյանի խցի մոտ, դուրս չգա: Թող Թաթոյանը գնա, 24 ժամ նստի Գևորգ Սաֆարյանի խցում, հետո գա, տեսնեմ՝ ինչ կպատմի այդ խցի մասին: Ուղղակիորեն խաբեություն է, որ բուն իրականությունը չեն ներկայացնում: ՄԻՊ-ը պետական օղակներից մեկն է ու ես այստեղ եմ եկել ասելու՝ թքած ունեմ այս կեղծ բարեպաշտության վրա, որը դրսևորում է Մարդու իրավունքների պաշտպանը», - ասաց Գասպարին՝ ավելացնելով, որ ՄԻՊ-ի աշխատակիցները գնում են «Նուբարաշեն» ՔԿՀ, սակայն վերադառնալիս ներկայացնում են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ:

Օմբուդսմանի աշխատակազմի հաղորդագրության համաձայն՝ ակտիվիստ Գևորգ Սաֆարյանին պատժախուց տեղափոխելու վերաբերյալ հրապարակումների հիման վրա Հայաստանի ՄԻՊ-ի աշխատակազմում անմիջապես սկսվել է քննարկման ընթացակարգ՝ սեփական նախաձեռնությամբ, որի մասին պատշաճ կարգով տեղեկացվել են թե՛ Սաֆարյանը, և թե՛ նրա փաստաբանը:

Քննարկում սկսելուց հետո, ինչպես նաև դրանից առաջ պարբերաբար տեղի են ունեցել չհայտարարված այցեր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Այցերի ընթացքում տեղի են ունեցել առանձնազրույցներ Սաֆարյանի հետ, ուսումնասիրվել են նրա վերաբերյալ փաստաթղթերը: Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները «Նուբարաշեն» ՔԿՀ են այցելել նաև շաբաթ օրը՝ հուլիսի 22-ին, ինչպես նաև այսօր՝ հուլիսի 24-ին:

«Սաֆարյանի անվտանգության ապահովման վերաբերյալ նրա բոլոր պնդումներն ու մտավախությունները պետք է դառնան մանրամասն քննարկման առարկա և հաշվի առնվեն քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից: Տեղաբաշխման հարցը լուծելիս պետք է պատշաճ կերպով հաշվի առնվի նաև համատեղելիության հարցը: Բարձրացված է նաև նրա պահման պայմանների հարցը», - ասված է հաղորդագրությունում:

Սաֆարյանի նկատմամբ կիրառված տույժերի իրավաչափության, դրանց կիրառության իրավական հիմքերի, պատժախցում պահվելու ժամկետը լրանալուց հետո տեղաբաշխելիս խցում պահվող այլ անձանց նրա հետ համատեղելիության և անվտանգության ապահովման հարցերի առնչությամբ օմբուդսմանի աշխատակազմը համապատասխան գրություն է հասցեագրել Արդարադատության նախարարություն (ԱՆ):

 «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող Գևորգ Սաֆարյանի պաշտպանը հայտնել է, թե իր պաշտպանյալի պատժախցում մնալու ժամկետը լրացել է, սակայն վերջինս շարունակում է այնտեղ պահվել:

Սույն հայտարարության կապակցությամբ ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ Գ. Սաֆարյանի` պատժախցում մնալու ժամկետը լրացել է հուլիսի 21-ին. վերջինս դուրս է բերվել պատժախցից: Օրենսդրությամբ սահմանված կարգով Գ. Սաֆարյանը տեղաբաշխվել է համպատասխան խուց, ուր տեղափոխվելուց հրաժարվել է:

«Գ. Սաֆարյանը հրաժարվել է նաև այլ խցեր տեղափոխվել` պատճառաբանելով, թե նշված խցերում պահվող բոլոր անձանց հետ խնդիրներ ունի:

Գ. Սաֆարյանը պահվում է բավարար պայմաններով ապահովված առանձին խցում, մնացյալ դատապարտյալներից և կալանավորված անձանցից մեկուսի: 

Հուլիսի 24-ին «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի վարչակազմի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով վերջինիս տեղաբաշխման հարցը լուծելու նպատակով Գ. Սաֆարյանին ևս մեկ անգամ առաջարկվել է տեղափոխվել իր ներկա կամ նախկին մասնաշենքի խցերից որևէ մեկը` բնականաբար հաշվի առնելով նրա համատեղելիությունն այլ անձանց հետ, ինչին Գ. Սաֆարյանը համաձայնել է»,- ասվում է ՀՀ ԱՆ ՔԿՎ հայտարարության մեջ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Հաքերները կոտրել են Ռոսստատի կայքը և բելառուսերեն հաղորդագրություն թողել ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)ԱՄՆ դատարանը վերջնականապես մերժել է Էփշտեյնին ուղղված նամակի պատճառով The Wall Street Journal-ի դեմ Թրամփի՝ 20 մլրդ դոլարի հայցը Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Զիլ» բեռնատարը․ կան վիրավորներ Ստորագրվել է կառավարության ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման մեկնարկը ազդարարող պայմանագիրը կանադական Freebalance ընկերության հետ Վրաստանում ավելի քան 60 անօրինական ներգաղթյալի են ձերբակալել․ նրանց թվում կան Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքացիներ WSJ. Թրամփը Նեթանյահուի հետ քննարկել է Իրանին նոր հարվածներ հասցնելու հարցը Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է Իրանը Մեծ Բրիտանիայի ռազմածովային և ռազմաօդային ուժերը ահաբեկչական կազմակերպություններ է հայտարարել Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը. մանրամասներ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Եգիպտոսում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 10 մարդ է զոհվել Լեհ ոստիկանները ղեկավարությունից պարզաբանումներ են պահանջել Սահմանադրական տրիբունալի մոտ իրենց գործողությունների օրինականության վերաբերյալ Ռուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Մոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի նոր ուղերձի տոնն էապես փոխվել է Անկարգություններն ու կողոպուտները ստվեր են գցել Գերմանիայում երիտասարդների զանգվածային բողոքի ցույցերի վրա Ֆրանսիայում ցուցարարներն ուժայինների վրա Մոլոտովի կոկտեյլներ են նետել․ տուժել է երեք իրավապահ Եթովպիայի վարչապետը նախարարներին ուղարկել է զինվորական պատրաստություն անցնելու FBI-ը բացահայտել է Binance-ից 6,3 միլիարդ դոլարի գողության կազմակերպիչներին Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՌուսաստանում վետերանների թիվը գերազանցում է 3 միլիոնը Թրամփը հնարավոր է համարել Իրանի ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը «Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ 2016թ նոյեմբերի 1-ին Երևանում առատ ձյուն տեղաց. Սուրենյան (լուսանկար) Հայտնաբերվել է 237 մլն տարի առաջ ապրած ամբողջությամբ ծովային երկկենցաղի գոյության առաջին վկայությունը (Լուսանկարներ) Նշվել են Եվրոպայի՝ պլաստիկով ամենից շատ աղտոտված գետերը (Լուսանկարներ) Հայտնաբերվել է էվոլյուցիոն անցման նոր տեսակ, որն ընթանում է առանց զանգվածային անհետացման Գիտնականները վերականգնել են գրեթե 2 000 տարի առաջ գլխատված և Շոտլանդիայում հռոմեական ամրոցի մոտ թաղված տղամարդու դեմքը (լուսանկար) Մանկական վզնոց և 38 մետաղադրամ. ինչ են գտել գիտնականները Պոմպեյում՝ Վեզուվի ժայթքումից առաջ փակված պահարանում Հին տաճարների քարերը դարձել են տների հիմքեր․ հնագետները բացահայտել են մայաների լքված քաղաքի ճակատագիրը Բժիշկը զգուշացրել է, թե ինչպես է երեխայի կծվածքի վրա հեռախոսը պահելն ազդում Հաստ աղիքի քաղցկեղի վաղ նշաններ. Ինչպես հայտնաբերել հիվանդությունը Վիրջինիայի և Վաշինգտոնի իշխանությունները հայց են ներկայացրել Թրամփի հաղթական կամարի կառուցման դեմ Տուսկը հրաժարվել է փոխզիջումից Սահմանադրական տրիբունալի հարցում․ «Գոռգոռոցները, սուտն ու ծեծկռտուքը չեն կարող իրավունքի աղբյուր լինել Լեհաստանում» McDonald’s-ը հայտնվել է դատական սկանդալի կենտրոնում՝ խոզի մսով սենդվիչի բաղադրության պատճառով․ դատարանը հայցի մի մասը չի մերժել Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով համաձայնությունը կարող է ձեռք բերվել մինչև G20-ի գագաթնաժողովը Ռուբիո․ ԱՄՆ-ը ուսումնասիրում է Սև ծովով հացահատիկի փոխադրումները վերսկսելու Թուրքիայի և Հնդկաստանի առաջարկները Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
Ամենադիտված