Օլիմպիական փառատոն. թենիսիստ Արթուր Սողոյանն առաջին հաղթանակը տարավ
Սպորտ
Հունգարիայի Գյոռ քաղաքում ընթացող Եվրոպական պատանեկան օլիմպիական փառատոնում այսօր մրցումային առաջին օրն է։
Թենիսիստների մրցաշարում Արթուր Սողոյանը 1/32 եզրափակչում համառ պայքարում հաղթեց սլովենացի Բլազ Վիդովիչին։ Հաջորդ խաղը Սողոյանը կանցկացնի հուլիսի 26-ին։ Աղջիկների պայքարում Եվա Ավետիսյանը մեկնարկային խաղում պարտվեց Շվեյցարիայի ներկայացուցիչ Մելոդի Հեֆթիին եւ դուրս մնաց հետագա պայքարից։ Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի կայքը:
Այսօր Գյոռում անձրեւոտ եւ մռայլ եղանակ է։ Այդ պատճառով թենիսիստներ Յուրի Մարտիրոսյանի եւ Էվելինա Մարտիրոսյանի խաղերը հետաձգվել են։ Նրանք պայքարի մեջ կմտնեն վաղը։
Աթլետների պայքարում վազորդ Դավիթ Սարգսյանին չհաջողվեց 100 մետր վազքում մտնել կիսաեզրափակիչ:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը