Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել 

Հայաստանի պատասխանը Պուտին-Ալիև հանդիպմանը

Վերլուծական

Պուտին–Ալիեւ հանդիպումից օրեր անց ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է գտնվում: «Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահները պատշաճ դաս են տվել ռուս–ադրբեջանական բարեկամության չարակամներին». ահա այս ոգով են խոսում Ադրբեջանում կայացած հանդիպման մասին: Ի դեպ, բացի «հայկական չար ուժերին» պատժելուց, ըստ ադրբեջանական աղբյուրների, այդ հանդիպման գլխավոր թեմաներից մեկը եղել է «Հյուսիս–հարավ» միջանցքի ճակատագիրը: Ըստ ամենայնի, Իրանում ՌԴ դեսպան Լեւան Ճաղարյանի հայտարարություններից առաջացած շոկն Ադրբեջանում դեռ չի անցել ու բացի «Ադրբեջանական երկաթուղիների» ղեկավար Ջավիդ Ղուրբանովին Մոսկվա գործուղելուց, հիմա էլ այդ հարցը բարձրացրել է անձամբ Ալիեւը:

Թեև Ալիևը լրջորեն խառնվել է իրար, Հայաստանից, ըստ էության, որևէ բովանդակային արձագանք չի եղել Թեհրանի բազմաթիվ առաջարկներին, որոնք վերաբերել են էներգետիկ համագործակցությանը, Պարսից ծոցը Սև ծովին կապող տրանսպորտային միջանցքին և այլն: Հյուսիս-հարավ միջանցքը Հայաստանի համար նշանակում է նաև թուրք-ադրբեջանական շրջափակման ավարտ: Քանի որ նախագիծը շրջանցում է Ռուսաստանը, այն թուլացնում է վերջինիս ազդեցությունը Սև ծովում ու տարածաշրջանում, ինչը Հայաստանի համար լավ հնարավորություններ է ստեղծում եվրոպական ինտեգրման ուղղությամբ: Միջազգային տրանսպորտային միջանցքները որոշիչ դեր են խաղում դրանցում ընդգրկված պետությունների համագործակցության ու զարգացման հարցում: Այդպիսի միջանցքները որոշակի աշխարհատնտեսական տարածքների ձևավորման առանցքներն են: Նախագծի շրջանակներում Իրանը դեռ նախորդ նախագահ Ահմադինեժադի ժամանակ պլանավորում էր կառուցել Կասպից ծովը Պարսից ծոցին միացնող տրանսիրանական ջրանցքը: Նախատեսվում էր, որ այն շահագործման կհանձնվի 2020-ական թվականներին: Իր հերթին Մոսկվան ակնկալում էր, որ այն կմիացվի Վոլգա-Դոն ջրանցքին՝ կապելով Կասպից և Սև ծովերը (ռուս-իրանական համատեղ նախագիծը հայտնի է Եվրասիա ջրանցք անվանումով):

Թեհրանը պաշտոնական Երևանին առաջարկել է բոլոր ջանքերը գործադրել Պարսից ծոցը Սև ծովին Հայաստանի տարածքով միացնելու նախագիծն իրականացնելու համար: Ի տարբերություն Թուրքիայի և Ադրբեջանի՝ Հայաստանի հետ Իրանը քաղաքական հակասություններ և խնդիրներ չունի: Այս նախագծի իրականացումը Հայաստանին փակուղային տրանսպորտային տարածաշրջանից կվերածի տարանցումայինի: Միաժամանակ, Թեհրանը պատրաստակամություն է հայտնել միջանցքի ստեղծման համար տրամադրել տեխնիկական և ինժեներական ծառայություններ:

Ներկայում Հայաստանն իրանական բեռների փոխադրման համար լուրջ ենթակառուցվածքներ չունի: Վրաստանը և Իրանը կապող Հայաստանի 550 կմ-անոց հիմնական մայրուղիները պետք է արդիականացնել: Նախատեսվում է, որ այդ նպատակով Եվրասիական զարգացման բանկը կտրամադրի 150 մլն դոլար փոխառություն, Եվրոպական ներդրումային բանկը՝ 60 մլն դոլար և Ասիական զարգացման բանկը՝ մոտ 500 մլն դոլար: Գոյություն ունի Իրանը Հայաստանին կապող երկաթգծի կառուցման նախագիծ, որի իրագործման դեպքում Պարսից ծոցը և Սև ծովը կկապվեն երկաթուղով: Իրան-Հայաստան երկաթգծի արժեքը, ըստ նախնական գնահատումների, հասնում է մինչև 3,5 մլրդ դոլարի: Իրանական Ջուլֆայից մինչև Մեղրի ընկած 90 կմ-անոց հատվածն Իրանը պատրաստ է կառուցել սեփական միջոցներով: Սակայն երկաթգծի կառուցման նախագծի հայկական հատվածը բախվում է Հայկական երկաթուղիների ռուսական կոնցեսիոների դիմադրությանը: Այդ երկաթգիծը Մոսկվայի համար տնտեսական հետաքրքրություն չի ներկայացնում: Ավելին, այն կուժեղացնի Իրանի և ԵՄ ազդեցությունը Հայաստանում ու տարածաշրջանում: Բացի Իրանից, երկաթուղու շինարարությամբ որոշակիորեն շահագրգռված է Չինաստանը:

Եվ ահա, երբ հայտնի է դառնում, որ ի թիվս այլ հարցերի, Պուտինի և Ալիևի օրակարգում եղել է հյուսիս-հարավ միջանցքի ճակատագիրը, ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածում այն մասին, որ նախագահ Սարգսյանը կընդհատի իր արձակուրդը և կմասնակցի Իրանի նախագահի երդմնակալության արարողությանը: Կարծես թե տարoրինակ որևէ բան չկա, սակայն  այս արարողակարգային այցի նման շեշտադրումը նուրբ քաղաքական ենթատեքստ ունի՝ ուղղված առաջին հերթին Մոսկվային ի Բաքվին: Իրանի հետ մեր հարաբերությունների սերտացումը չի կարող չանհանգստացնել մեր թշնամուն և մեր ոխերիմ դաշնակցին, քանի որ կարող է իրական այլընտրանք հանդիսանալ: Վերջին շրջանում հայկական կողմը ակտիվորեն ազդակներ է հղում Կրեմլին՝ մի կողմից ակտվիացնելով կապերը Արևմուտքի հետ, մյուս կողմից՝ ընդգծելով ՀՀ-Իրան համագործակցության խորացման կարևորությունը:

 

Ստելլա Խաչատրյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին
Ամենադիտված