«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստը որակազրկվել է երեք խաղով
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտպան Էրիկ Բային ՈւԵՖԱ-ի կողմից որակազրկվել է երեք խաղով:
Ֆուտբոլիստը որակազրկվել է Եվրոպայի լիգայի 2016/17 մրցաշրջանում «Սելտա»-ի հետ կիսաեզրափակչի պատասխան խաղում ցուցադրած կոպիտ խաղի համար, որի արդյունքում ստացել էր կարմիր քարտ:
Ավելի վաղ՝ ֆուտբոլիստը մեկ խաղի արդեն չէր մասնակցել՝ բաց թողնելով Եվրոպայի լիգայի եզրափակիչը: ՈւԵՖԱ-ի որաշմամբ՝ ֆուտբոլիստը բաց կթողնի ևս երկու խաղ:
Արդյունքում Բային բաց կթողնի «Ռեալ»-ի հետ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղը (օգոստոսի 8), և Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի հանդիպումը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն