Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել 

Ինչի՞ մասին է լռում նախարարը

Վերլուծական

Ասիական զարգացման բանկին (ԱԶԲ) վարկային ռեսուրսների տնօրինման հետ կապված Հայաստանը հավելյալ վճարումներ է արել, այսինքն՝ տույժ-տուգանքներ է վճարել, ինչից կարելի է ենթադրել, որ «Հյուսիս-հարավ» ճանապարհի վրա ծախսված վարկային միջոցներն արդյունավետ կերպով չեն ծախսվել, թեև պետգնումների պարագայում որոշակիորեն բարձրացել է թափանցիկությունը նաև այս ասպարեզում: Վերահսկիչ պալատն ավելի քիչ խախտումների մասին է բարձրաձայնում, սակայն դա չի նշանակում, որ ճանապարհի կառուցման հետ կապված խնդիրները միանգամայն վերացել են։ Տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանն օրերս լրագրողների հետ զրույցում ասել է, որ ինքը կասկածներ չունի, որ այդ ծրագրի համար նախատեսված ֆինանսական միջոցներն արդյունավետ կերպով են ծախսվում։

Հայաստանի Հանրապետությունում երբևէ ձեռնարկված ամենախոշոր ենթակառուցվածքային ծրագիրը «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրն» է: 556 կմ ընդհանուր երկարությամբ Մեղրի-Երևան-Բավրա ավտոճանապարհի միջոցով երկրի հարավը հյուսիսին կապող ծրագիրը միջազգային ստանդարտներին բավարարող լուրջ նախաձեռնություն է, որը կրճատում է ճանապարհի երկարությունը շուրջ 85 կմ-ով և այժմյան 9-9.5 ժամի փոխարեն հնարավոր է դարձնում մի ծայրից մյուսը հասնել 4.5 ժամում:

2017թ. մայիսի 11-ին անդրադառնալով ծրագրի դանդաղ ընթացքին, ուշագրավ մեկնաբանություն տվեց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ նշելով, թե «Հյուսիս-հարավ» ճանապարհը դանդաղ է կառուցվում կապալառուների ներքին խնդիրների պատճառով: Այս ծրագիրը պարբերաբար փոխոխության է ենթարկվում, որոշ բաներ են ավելանում, պակասում, հատկապես՝ Ֆինանսական հաշվարկներում: Օրինակ՝ Քաջարան-Ագարակ հատվածը եթե նախկինում գնահատվում էր 100 մլն դոլար, հետո դարձավ 150 մլն դոլար: Պարզաբանումն այն է, որ հաճախ են լինում չնախատեսված ծախսեր: Պետք է նշել, որ նախնական փուլում ծրագիրն արժեր 962 միլիոն դոլար, հետո դարձավ 1.2-1.5 մլրդ: Բոլոր շինարարներն էլ ասում են, որ ասֆալտի մեջ հնարավոր չէ հասկանալ, թե որքան գումար է իրականում ծախսվում, միշտ հեշտ է գրպանել: Սակայն այսօր բարձրացված հիմնական հարցը տևողությունն է ու արդյունավետությունը: Այս առիթով եղել են քննարկումներ կառավարությունում, Ազգային ժողովում, բայց աշխատանքներն ընթանում են զարմանալի դանդաղությամբ: 2017թ. մարտի 29-ին լրագրողների հետ հանդիպմանը Վահան Մարտիրոսյանն ասաց, թե մայրուղու որոշ հատվածների կառուցումը հետ է մնում պայմանագրում նշված ժամկետներից։ Չհամաձայնեց, թե ձախողել են, պարզապես նախագիծը սխալ են ղեկավարել իր նախորդները։ Ներկայում Հայաստանը բանակցություններ է վարում նաև վարկի մյուս մասերի ստացման համար, քանի դեռ աշխատանքների մեկնարկի մասին անգամ խոսք չի գնում, դեռ վաղ է ասելը, թե երբ կունենանք նոր վարկավորում կամ գոնե վարկի խոստում: Ու հարց է՝ կգտնվե՞ն վարկ տվողներ: Հուլիսի 12-ի ասուլիսում տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը փաստեց ծրագրի ժամկետների տապալման մասին: Բանն այն է, որ 2019 թվականի ամռանը պետք է պատրաստ լիներ ոչ թե մինչև Գյումրի հատվածը, այլ՝ ամբողջ ճանապարհը: Մինչդեռ հիմա ստացվում է, որ պատրաստ է լինելու 556 կիլոմետր ճանապարհի ընդամենը 119 կիլոմետրը: Մնում է կառուցելու դեռ 437 կիլոմետր ճանապարհ՝ Արտաշատից մինչ Ագարակ և Գյումրուց դեպի Բավրա: 10 տարում՝ 119 կիլոմետր, այսինքն՝ 11.9 կիլոմետր մեկ տարում: Այս տեմպերով շարժվելու դեպքում ծրագիրը ավարտին կհասնի 36 տարի 8 ամսում՝ լավագույն դեպքում: Իսկ գուցե նման պատկերի պատճառը հենց այն է, որ ճանապարհի կառուցման համար նախատեսված փողերն անբացատրելի կերպով անհետանում են ու արդյունքում մեզ մնում են կոտրած տաշտակն ու անավարտ ճանապա՞րհը…

Ստելլա Խաչատրյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին
Ամենադիտված