Ուրալում կանխվել է հայերի և ուզբեկների միջև զինված բախումը
Ռուսաստան
Ռուսաստանի Ուրալ քաղաքում (Սվերդլովսկի մարզ) ոստիկաններին հաջողվել է կանխել տեղի հայերի և ուզբեկների միջև զանգվածային զինված բախումը, հաղորդում է Interfax–ը։
Ծեծկռտուքին պետք է մասնակցեր մոտ 70 մարդ։ Կազամկերպիչները և 18 ակտիվիստներ ձերբակալվել են։ Հայտնի է դարձել, որ ծեծկռտուքին ուզբեկների կողմից նախատեսված է եղել նաև Չելյաբինսկի և Կուրգանսկի մարզի 50-60 հոգուց բաղկացած օգնական խմբի ժամանում։
Ձերբակալվածների մոտից հայտնաբերվել են մահակներ, բենզինի տարաներ, տրավմատիկ, գազային և հրազենային ատրճանակներ։ Ըստ ոստիկանության, կոնֆլիկտը երկու ազգերի ներկայացուցիչների միջև ծագել է ապրիլի 29-ին՝ տեղի սրճարաններից մեկում։ Ապրիլի 30–ին անհայտն անձինք հարձակվել են երկու ուզբեկների վրա, որոնք տեղափոխվել են հիվանդանոց։ Այնուհետև հունիսի 4–ին հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել տեղի հայերից մեկը։ Վերջինս ոստիկանությանը հայտնել է, որ իր մեքենային վրա կրակել են անհայտ անձինք։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ