Ընտրություններն անցել են առանց միջադեպերի․ ՆԳՆ հայտարարությունը Ավտովթար՝ Սյունիքի մարզում Թրամփը արհեստական ​​բանականության վերաբերյալ հայտարարությամբ հանդես կգա ՄԻՊ-ն ամփոփել է Բրյուսել կատարած աշխատանքային այցը Հասարակությունը խոսում է զոհերի հիշատակը անարգելու մասին, իրենք դրան պատասխանում են համերգներով Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Առաջիկա օրերին եղանակը կփոխվի․ սպասվում է մինչև 6 աստիճանի անկում Թումանյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն ստանում է ընտրության մասնակիցների ձայների 95.1%-ը. Խուդաթյան Այս օրով իմ համերգի ցուցադրումը Հանրայինի կողմից համարում եմ՝ արդարացում չունեցող կոպիտ սխալ. Թաթա Սիմոնյան ԵՄ-ն պատրաստվում է միգրացիոն ճգնաժամերին արձագանքելու նոր մեխանիզմ ներդնել Լեհաստանը առաջարկել է Ուկրաինայում Patriot հակաօդային պաշտպանության հրթիռների արտադրության գործարան կառուցել «Դրոնոֆոբիա». ուկրաինացի զինվորների շրջանում նոր հոգեբանական խնդիր է ուսումնասիրվում 

Հաստատվեց սոցիալական փաթեթի բժշկական սպասարկման նոր մոդելը. մանրամասնում է առողջապահության փոխնախարարը

Հասարակություն

Սոցիալական փաթեթի  շահառուների բժշկական սպասարկման առաջարկվող փոփոխությունները բխում են կառավարության ծրագրում  ամրագրված` պետական պատվերի տեղաբաշխման գործընթացի թափանցիկության բարձրացման և պետական բյուջեի միջոցների առավել նպատակային ու արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունից: Այս մասին ասաց ՀՀ առողջապահության փոխնախարար Սամվել Մարգարյանը:

«Գործող կանոնակարգմամբ այս շահառուների համար ՀՀ պետական բյուջեից հատկացվող միջոցները բժշկական հաստատություների միջև բաշխվում են նախապես` մինչև կոնկրետ բժշկական ծառայություն մատուցելը։ Քանի որ միշտ չէ հնարավոր կանխատեսել, թե շահառուներն ավելի շատ որ բուժհաստատությունները կնախընտրեն, տարվա ընթացքումառաջանում է բաշխված գումարի և պահանջարկի անհամապատասխանություն։ Արդյունքում՝ առանձին բժշկական հաստատություններում տրամադրված գումարները ծախսվում են օրացույցային տարվա ավարտից շատ ավելի վաղ, և շահառուն ստիպված էլինում հերթագրվել` ծառայությունների մատուցմանը սպասելով 3-6 ամիս: Խնդիրներ, որոնց  պատճառով  շատ  դեպքերում շահառուներն ստիպված են լինում անվճար ծառայություններից օգտվել վճարովի հիմունքներով»,- ասաց փոխնախարարն ու հավելեց, որ ՀՀ կառավարության կողմից հաստատաված փոփոխությունների հիմնական նպատակը սոցիալական փաթեթի շահառուներին իրենց իսկ կողմից ընտրված բժշկական հաստատությունում անհրաժեշտ  բժշկական ծառայությունների տրամադրումն է առանց հերթագրումների և որևէ այլ խոչընդոտների:

Սամվել Մարգարյանի խոսքով՝ այս համակարգով պետական բյուջեից տրամադրվող գումարները ոչ թե նախապես բաշխվում են բոլոր հիվանդանոցներին, այլ շահառուն ինքն է որոշում, թե իր գումարն ուր փոխանցվի։ Փոխնախարարը շեշտում է, որ  միաժամանակ ուժեղացվում է  ֆինանսական միջոցների նկատմամբ վերահսկողությունը, հետևաբար  և մեծանում է դրանց ծախսման արդյունավետությունը: 

«Շահառուն հնարավորություն է ունենում միայն անձը հաստատող փաստաթղթով դիմել ծրագրում ներառված ցանկացած բժշկականհաստատություն և ստանալ փաթեթով նախատեսված  բժշկական ծառայությունները: Ընդ որում, կառավարության որոշմամբ՝ սահմանվել են տրամադրվող ապահովագրության փաթեթը, ինչպես նաև գործնըթացը կարգավորող մի շարք հարաբերություններ, մասնավորապես՝ բժշկական հաստատությունների հետ ապահովագրական ընկերությունների համագործակցության կարգը,  ապահովագրական ընկերությունների ընտրությանև ընտրված ապահովագրական ընկերությունների միջև շահառուների բաշխման և վերաբախշման բազմագործոն համակարգը»,- ասաց փոխնախարարը:

Նրա խոսքով՝ կարևոր է, որ, ի տարբերություն նախկինի, մշակվել են ապահովագրական ընկերությունների ֆինանսական և գործառնական կարողությունների գնահատման, ինչպես նաև մատուցված ծառայությունների որակական ցուցանիշներ: 

«Մենք ակնկալում ենք, որ ՀՀ կառավարության կողմից արդեն հաստատված փոփոխությունների արդյունքում, մի կողմից՝ առավել նպատակային ևհասցեական կծախսվեն բյուջեից հատկացվող միջոցները, մյուս կողմից՝ զգալիորեն կբարելավվի սոցիալական փաթեթի շուրջ 100 հազար շահառուիբժշկական ծառայությունների որակը՝ ի շնորհիվ կրկնակի վերահսկողության մեխանիզմի: Նոր մեխանիզմով, բացի առողջապահությաննախարարությունից, որպես ապահովագրական հատուցումը վճարող և բժշկական ծառայությունների մատուցումը կազմակերպող կողմ, բժշկական ծառայությունների մատուցման ընթացքին և հասցեականությանը կհետևեն նաև ապահովագրական ընկերությունները»,­- ասաց փոխնախարարը:

Նրա խոսքով՝ սոցփաթեթի շահառուների համար կա ևս մեկ նորություն՝ այսուհետև նրանք պարտադիր կանխարգելիչ բժշկական քննությունը  կարող են անցնել ՀՀ առողջապահության նախարարի կողմից հաստատված ցանկում ընդգրկված համապատասխան ծառայություն մատուցող ցանկացած բժշկական կազմակերպությունում։ Սոցփաթեթի շահառուների բժշկական սպասարկման նոր համակարգը կգործի հոկտեմբերի 1-ից։ Մինչ այդ կկազմակերպվի առողջության ապահովագրության ծառայություններ մատուցող ընկերությունների հետ սոցիալական փաթեթի շահառուների բժշկական օգնության և սպասարկման իրականացման պայմանագրերի կնքման գործընթացը՝ հիմք ընդունելով էլեկտրոնային շտեմարանում գրանցված շահառուների թվաքանակը։ Ըստ փոխնախարարի՝ ծրագրի շրջանակներում ապահովագրության պայմանագրեր կկնքվեն ՀՀ­-ում գործող այն ապահովագրական ընկերությունների հետ, որոնք ունեն առողջության ապահովագրության դասով ապահովագրական գործունեություն իրականացնելու լիցենզիա և կներկայացնեն համապատասխան հայտ։ 

«Համակարգի գործունեության 2-րդ տարուց սկսած՝ պայմանավորված ապահովագրական ընկերության մատուցած ծառայության որակով, նրա շուկայական մասնաբաժինը կարող է իջնել կամ բարձրանալ: Առողջ մրցակցության պայմաններում քաղաքացին  կընտրի ապահովագրականընկերություն։ Դժգոհության դեպքում շահառուն կարող է տարվա ավարտին դիմում գրել, և նրան կսպասարկի մեկ այլ ապահովագրականընկերություն»,-ասաց փոխնախարարն ու հավելեց, որ ապահովագրական ընկերության և շահառուի միջև ծագած վեճերի դեպքում շահառուն կարող է դիմել ֆինանսական հաշտարարի գրասենյակ, որը 10 օրվա ընթացքում լուծում կտա ցանկացած բողոքի: Ֆինանսական հաշտարարի որոշումները վերջնական կլինեն  ապահովագրական ընկերության համար, սակայն շահառուն հնարավորություն կունենա բողոքարկելու նաև դատարանում: 

Սոցփաթեթի շահառուների բժշկական սպասարկման սույն համակարգը պիլոտային ծրագիր կհանդիսանա նախարարության հաջորդ ծրագրի համար։ Վեց ամսվա ընթացքում կուսումնասիրվեն նոր համակարգի դրույթների իրականացման արդյունքները, որոնք հաշվի կառնվեն  սոցիալապես անապահով ավելի քան 600.000 բնակչության բժշկական սպասարկումը ևս նույն մեխանիզմով կազմակերպելու ժամանակ։ «Փուլ առ փուլ ավելի շատ մարդիկ կընդգրկվեն այս համակարգում, ինչը  նախապայմաններ կստեծի, որպեսզի 2019-2020 թթ. գնանք դեպի  բնակչության պարտադիր բժշկական ապահովագրության համակարգ»,- եզրափակեց Սամվել Մարգարյանը:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփ․ Նավթի գները կնվազեն, երբ ԱՄՆ-ը հաղթի Իրանի դեմ պատերազմում Ընտրություններն անցել են առանց միջադեպերի․ ՆԳՆ հայտարարությունըԱվտովթար՝ Սյունիքի մարզումՆեթանյահուն գաղտնի այցելել է Աբու Դաբի՝ ԱՄԷ նախագահի հետ հանդիպելու համար Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և 6 մարզի բազմաթիվ հասցեներումԹրամփը արհեստական ​​բանականության վերաբերյալ հայտարարությամբ հանդես կգա ՄԻՊ-ն ամփոփել է Բրյուսել կատարած աշխատանքային այցըՀասարակությունը խոսում է զոհերի հիշատակը անարգելու մասին, իրենք դրան պատասխանում են համերգներովԲազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելուԱռաջիկա օրերին եղանակը կփոխվի․ սպասվում է մինչև 6 աստիճանի անկում Թումանյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն ստանում է ընտրության մասնակիցների ձայների 95.1%-ը. Խուդաթյան Այս օրով իմ համերգի ցուցադրումը Հանրայինի կողմից համարում եմ՝ արդարացում չունեցող կոպիտ սխալ. Թաթա Սիմոնյան ԵՄ-ն պատրաստվում է միգրացիոն ճգնաժամերին արձագանքելու նոր մեխանիզմ ներդնելԼեհաստանը առաջարկել է Ուկրաինայում Patriot հակաօդային պաշտպանության հրթիռների արտադրության գործարան կառուցել«Դրոնոֆոբիա». ուկրաինացի զինվորների շրջանում նոր հոգեբանական խնդիր է ուսումնասիրվումԱվտոբուսի վթարից 7 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվելՀրաժարական է տվել Սերբիայի նախագահըՀզոր փոթորիկ, ջրհեղեղներ, զանգվածային հոսանքազրկումներ ու հարյուրավոր չեղարկված չվերթներՏԻՄ ընտրություններում ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Թումանյանում․ մասնակցել է ընտրողների 59.96%-ը«Ծիծեռնակաբերդ» ենթակայանում բռնկված և մարված հրդեհից հետո հոսանքազրկված հասցեների մեծ մասում էլեկտրամատակարարումը վերականգնվել էՀայ մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումԻրանի խորհրդարանի խոսնակ․ «Եթե Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը, ինչո՞ւ է շուկան այդքան բարձր գնով գնահատում ռիսկը»ՏԻՄ ընտրություններում քվեարկությունն ավարտվել է․ մասնակցությունը՝ համայնքներում 35.29%-ից մինչև 59.96%Թրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն և Իրանը հաջորդ շաբաթ կշարունակեն բանակցություններըԽոշոր հրդեհից հետո շուրջ 5000 բաժանորդ հոսանքազրկվել է․ մեծ մասը՝ ԿենտրոնումԴավիթ Բեկ փողոցում 4 մեքենա է բախվել․ կան վիրավորներ, վարորդներից մեկը ոչ սթափ է եղելԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվելՊատերազմը չի ավարտվել․ այն շարունակվում է հիշողության, պատմության և արժանապատվության համար․ Արման ԱբովյանԾիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհը մեկուսացվել է․ 2 հրշեջ-փրկարար ծխահարվել է, մեկը՝ հոսպիտալացվելՀայտնի են Հայաստան-Մոնտենեգրո խաղի մրցավարներըԵնթակայանի խոշոր հրդեհի պատճառները կստուգվեն․ հաղորդում է ներկայացվել հնարավոր հանցակազմի վերաբերյալԲենզինի գները լցակայաններում՝ ինչ արժեն «Անկայունության գոտիների» մոտեցումը ՀԱՊԿ երկրների սահմաններին մեծացնում է ռազմական անվտանգության սպառնալիքները․ ՍերդյուկովՋերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով․ սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ«44-օրյա պատերազմում պարտվեցինք սեփական հպարտության և գոռոզության պատճառով»․ Տեր Նարեկ ՍարգսյանՀայաստանի հավաքականները շախմատի համաշխարհային օլիմպիադան ավարտեցին հաղթանակներովՀնդկաստանում ջրհեղեղների հետևանքով առնվազն 56 մարդ է զոհվելԻրանը պետք է սահմանափակի էներգակիրների արտահանումը Մերձավոր Արևելքի բոլոր երկրներ«Անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին համերգ եթեր տալը»․ Էդուարդ ՇարմազանովՌուսաստանն ու ԱՄՆ-ը ՄԱԿ-ում համաձայնության են եկել Խոշոր հրդեհ՝ Երևանում «Դալմա»-ի հարևանությամբ գտնվող էլեկտրաենթակայանում․ ժամանել է 6 մարտական հաշվարկՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթանակով ավարտեց համաշխարհային օլիմպիադան Երևանում «Lexus»-ով իր փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին կալանավորվել է Լեհաստանն առաջարկել է իր տարածքում հրթիռների գործարան կառուցել Ուկրաինայի համար Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհերՖրանսիայում ընտրում են Սենատի անդամների կեսից ավելին Գեներալ Աքրամինյա․ Իրանի բանակը լիովին պատրաստ է դիմակայելու ԱՄՆ-ի հնարավոր հարձակմանը Ուզբեկստանում կխստացնեն մանկապղծության համար պատիժը՝ մանկապարտեզում երեխայի բռնաբարությունից հետո «Թաթա» կարապը փախել էր Երևանի կենդանաբանական այգուց Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները դեռ «լավագույն վիճակում չեն»․ Պեսկով
Ամենադիտված