Բասկետբոլի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության հաղթող
Սպորտ
Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության եզրափակչում հաղթեց Ջիբրալթարի հավաքականին և նվաճեց չեմպիոնի կոչումը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Անդորրայում ընթացող Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնության եզրափակչում Հայաստանի հավաքականը 88-70 հաշվով հաղթեց Ջիբրալթարի հավաքականին և դարձավ Եվրոպայի առաջնության հաղթող:
Մեր ընտրանու կազմում ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Գեորգի Շախնազարովը՝ ով վաստակեց 27 միավոր:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը