Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել 

Լևոն Մնացականյանի հարցազրույցի տողատակերը

Վերլուծական

«Ադրբեջանի նոր հարձակման դեպքում կլինեն պատասխան գործողություններ, կընդլայնվի անվտանգության գոտին»,-Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդման ժամանակ ասել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը: «Այդ հակահարձակողական գործողությունների ընթացքում մենք ընդլայնելու ենք այսօրվա մեր գոյություն ունեցող անվտանգության գոտու լայնությունը եւ անվտանգության գոտու խորությունը, 2016 թ. ապրիլյան գործողությունների այդ սահմանափակ հենակետերը, որոնք անցել են նրանց հսկողության տակ, միանշանակ վերականգնվելու են»,-ասել է նա։

Կարող ենք միանշանակ պնդել, որ Լևոն Մնացականյան արտահայտում է ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը: Փաստացի, նա ասում է, որ հայկական երկու հանրապետություններն էլ պատրաստ են պատերազմի: Միևնույն ժամանակ, գեներալի խոսքերից կարելի է դատել, որ ո՛չ Ստեփանակերտի, ո՛չ էլ Երևանի համար  այդ պատերազմը ցանկալի չէ, քանի որ գլխավոր խնդիրը այս պահին թե՛ ռազմական, թե՛ դիվանագիտական ճանապարհով ստատուս–քվոն պահելն է: Դա բխում է նաև Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում ներգրավված գերտերությունների ռազմավարական շահերից:

Ստատուս–քվոյի պահպանման ցանկության մասին է վկայում նաև այն, որ Մնացականյանը խոսում է ընդամենը հարկադրված հնարավոր պաշտպանական գործողությունների,1994-ի զինադադարով ամրագրված սահմանների վերականգնման մասին:

Անվտանգության գոտու ընդլայնման մասին այս տարվա հունվարին խոսել է նաև Սերժ Սարգսյանը, նշելով, որ հայկական կողմը չի պատրաստվում ևս մի տևական պատերազմ վարել իր սեփական տան պատշգամբում և խոհանոցում:

Մնացականյանը նաև հստակ սահմանում է այն կորուստները, որը կարող  է ունենալ ադրբեջանական կողմը հերթական ռազմական ավանտյուրայի դիմելու դեպքում: Հայկական կողմը պատրաստվում է ընդլայնել անվտանգության գոտին: Իհարկե, հարց է, թե ի՞նչ նկատի ունի Մնացականյանը անվտանգության գոտի հասկացության տակ: Արդյոք դրանք իրենց մեջ ներառում են միայն ապրիլին ադրբեջանցիների վերահսկողության տակ անցած հենակետերի հետբերումը, թե այն ավելի ընդգրկուն իմաստ ունի, և, անվտանգության գոտի ասելով, Մնացականյանը նկատի ունի ասենք  նախկին ԼՂԻՄ սահմանները:

Եթե արցախյան կողմի օրակարգում առկա է անվտանգության գոտու ընդլայնման ծրագիրը, ապա դա կարող է դառնալ նաև բանակցություններում պաշտոնական Երևանի նախապայմանը՝ Ադրբեջանը պետք է հետ քաշվի իր գրաված դիրքերից:

Վերջին շրջանում նկատելի է հայկական կողմի մարտավարության փոփոխությունը, և Լևոն Մնացականյանի հարցազրույցը և շեշտադրումները ամբողջությամբ բխում են ձևավորված նոր իրողությունից: Ադրբեջանին չի մնում այլ բան, քան փնտրել ռազմական դիվանագիտությունից նահանջի տարբերակներ, որովհետեւ ապրիլի պատերազմից հետո խորը ռազմա-քաղաքական փակուղուց դուրս գալու այլ տարբերակ Ադրբեջանը չունի՝ հնարավոր է դուրս գալ միայն նահանջելով:

Ադրբեջանին դեռևս չի հաջողվել ստեղծել այնպիսի իրավիճակ, երբ հայկական կողմը կարող է ահաբեկվել և տեղի տալ Բաքվի պահանջներին՝ ստորագրել ոչ հայանպաստ որևէ փաստաթուղթ: Ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանը փակուղու մեջ է թե՛ դիվանագիտական, թե՛ ռազմա-քաղաքական:

Այս պարագայում հայկական ռազմա-քաղաքական ղեկավարությունը պետք է բարձրաձայնի դիրքորոշումներ, որոնք համահունչ են միջազգային համատեքստին և միջնորդների օրակարգին:

Լևոն Մնացականյանին դա որոշակիորեն հաջողվեց:

Ստելլա Խաչատրյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին
Ամենադիտված