Նյարդային, թե՞ հաջողված այց
Վրաստան
Վրաստանի արձագանքը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Աբխազիա կատարած այցի հանդեպ, Աբխազիայի արտաքին գործերի նախարարությունը «նյարդային» է որակել: Ինչպես հաղորդում ՏԱՍՍ-ը, այս մասին նշվում է Աբխազիայի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:
«Չնայած Վրաստանի քաղաքական ղեկավարության, ինչպես նաև նրանց արևմտյան հովանավորների՝ ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի բավականին նյարդային արձագանքին Վլադիմիր Պուտինի այցի հանդեպ, ցանկանում ենք հավաստիացնել, որ այցը հաջողված էր»,- նշված է Աբխազիայի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունում:
Աբխազիայի ԱԳՆ-ն նաև վստահեցրել է, որ ռուս-աբխազական հարաբերությունները ռազմավարական են և դինամիկ զարգանում են:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)