Life հեռուստաալիքը փակվում է
Ռուսաստան
Ռուսական Life հեռուստաալիքի համար օգոստոսի 18-ը վերջին աշխատանքային օրը կլինի: Այս մասին ռուսական ՏԱՍ գործակալությանը հայտնել է հոլդինգի աղբյուրը:
Ավելի վաղ РБК-ն հայտնել էր, որ զարգացման ռազմավարության շրջանակներում Life մեդիածրագիրը պլանավորում է կրճատել լրատվական եթերի հեռարձակումը, ինչը կհանգեցնի աշխատակիցների կրճատման:
«Մնում է միայն կայքը և, իհարկե, մեր ծրագրերը: Հեռուստաեթերն ամբողջովին դադարեցվում է: Հեռուստադիտողներին կոչ կարվի Life-ինորություններին հետևել կայքում և սոցիալական ցանցերում»,- մանրամասնել է գործակալության զրուցակիցը:
Նա ընդգծել է, որ աշխատանքից կհեռացվի 90 մարդ, 90 մարդ էլ կմնա հոսքային հեռարձակման վրա աշխատելու համար:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ