Դոնի Ռոստովում 12 շենք է այրվում
Ռուսաստան
12 շենք է այրվում Դոնի Ռոստովում, հրդեհը մարում են ուղղաթիռի օգնությամբ, արտակարգ պատահարի վայրում հրշեջների խմբավորումը մեծանում է: Այդ մասին օգոստոսի 21-ին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռոստովի մարզի արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչությունում:
«Ճշտված տեղեկությունների համաձայն, Նիժեգորոդսկի փողոցում տեղի է ունեցել մասնավոր մեկհարկանի բնակելի մի տան բռնկում, սաստիկ քամու պատճառով կրակն արդեն 12 շենք է ընդգրկել է 6,5 հազար քառակուսի մետր ընդհանուր մակերեսով»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան: Տարհանվել է 300 մարդ:
«Հրդեհին բարդության չորրորդ աստիճան է տրվել: Խմբավորման կազմն ընդլայնվում է, հրդեհաշիջման գործում ընդգրկված է Ռուսաստանի ԱԻՆ-ի Մի-8 ուղղաթիռը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)