Ռուսաստանում «Մայիսի 6-ի գործով» կա ևս 3 ձերբակալված
Ռուսաստան
Մոսկվայի Բասմաննի դատարանը մայիսի 6-ին Մոսկվայում տեղի ունեցած «Միլիոնների երթի» ժամանակ ծագած անկարգությունների գործով թույլ է տվել ձերբակալել ևս 3 կասկածյալի` Միխայիլ Կոսենկոյին, Ստեպան Զիմինին և Դենիս Լուցկեվիչին։
ՌԴ Քննչական կոմիտեի փոխանցմամբ` զանգվածային անկարգությունների և իշխանության ներկայացուցչի հանդեպ կիրառած բռնության մասնակցելու կասկածանքով բերման են ենթարկվել Դենիս Լուցկեվիչն ու Յարոսլավ Բելոուսովը։
Քննչական կոմիտեի տվյալներով` Լուցկեվիչն ու Բելոուսովը հարվածել են ОМОН–ի աշխատակիցներին և քարեր նետել վերջիններիս ուղղությամբ։ Այսպիսով, այդ գործով ձերբակալվածների թիվը հասավ 7-ի։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)