Սոչիում հայ երիտասարդը պայթեցրել է ռուս գործարարի ավտոմեքենան
Ռուսաստան
Սոչիի տրանսպորտային դատախազությունը հաստատել է 23-ամյա Կամո Հակոբյանի դեմ մեղադրանք առաջադրելու տեղեկությունը, որը մեղադրվում է Սոչիում ռուս գործարարի ավտոմեքենան պայթեցնելու մեջ, հաղորդում է Грузия Online-ը։
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ ազգությամբ հայ երիտասարդը 2010–ի սեպտեմբերի 22–ին այցելել է Սոչիի սրճարաններից մեկը, որտեղ էլ վեճի է բռնվել սեփականատիրոջ հետ։ Վեճից հետո Հակոբյանը որոշել է վրեժխնդիր լինել։
Արսեն Հակոբյանը նախօրոք տեղեկացել է, թե սեփականատերը ինչ մեքենայով է շրջում և որտեղ է կայանում այն։ Այնուհետև, նա համացանցի միջոցով տեղեկացել է` ինչպես են պայթուցիկ պատրաստում, ինչից հետո անցել է գործի։
Սեպտեմբերի 23–ի գիշերը Հակոբյանը պայթեցրել է ռուս գործարարի «Toyota Rav-4» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով վնասվել են նույն տարածքում կայանված մի շարք մեքենաներ։ Ընդհանուր վնասը կազմել է 500 հազար ռուբլի։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)