ՌԴ բանակն ամբողջապես ձերբազատվել է ՏՏ ոլորտում ներմուծման կախվածությունից. Մաքսիմ Բեց
Ռուսաստան
ՌԴ Զինված ուժերն ամբողջապես ձերբազատվել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ներմուծման կախվածությունից։ Այս մասին օգոստոսի 27-ին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների զարգացման գլխավոր վարչության պետ Մաքսիմ Բեցը։
Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, նրա խոսքով՝ տասը տարվա ընթացքում Ռուսաստանի արդյունաբերությունը նշանակալի քայլ է կատարել ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների մշակման բնագավառում։
«Այսօր կարելի է վստահությամբ ասել, որ ՌԴ Զինված ուժերը նշված բնագավառում ամբողջապես ձերբազատվել են ներմուծման կախվածությունից։ Դա հաստատեց նաև «Բանակ 2017» համաժողովը»,- ասել է Բեցը կլոր սեղանի ավարտին, որը նվիրվել է ՌԴ ՊՆ շահերի համար ամպային տեխնոլոգիաների կիրառման հարցերին և անցկացվել «Բանակ 2017» միջազգային ռազմատեխնիկական համաժողովին։
Նա հիշեցրել է, որ համաժողովի աշխատանքին մասնակցում է ավելի քան 1.2 հազար ձեռնարկություն և կազմակերպություն, որոնք ներկայացնում են ավելի քան պաշտպանության և անվտանգության բնագավառի 18 հազար մշակում և տեխնոլոգիա։
Լուսանկարը՝ - rusarmyexpo.ru


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)