Մոսկվայի մարզում ցուցադրական թռիչքի ժամանակ ինքնաթիռ է կործանվել
Ռուսաստան
ՌԴ Մոսկվայի մարզի Բալաշիխա քաղաքում ցուցադրական թռիչքի ժամանակ կործանվել է Ան-2 ինքնաթիռը: Այդ մասին Интерфакс-ին հայտնել է արտակարգ ծառայություններում աղբյուրը:
«Բալաշիխայի մոտակայքում շաբաթ օրն իրականացվում են ցուցադրական թռիչքներ Ան-2 առաջին ինքնաթիռի թողարկման տարեդարձի կապակցությամբ: Թռիչքներից մեկի ընթացքում օդաչուն կորցրել է կառավարումը, և ցածր բարձրության վրա ինքնաթիռը բախվել է գետնին»,- ասել է աղբյուրը:
Բախումից հետո ինքնաթիռը մասերի է բաժանվել և այրվել:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)