Աշխարհի ամենաերկար ոտքերը
Ռուսաստան
Ռուս մոդել Եկատերինա Լիսինան հեղինակավոր Գինեսի ռեկորդների գրքի կողմից ճանաչվել է աշխարհում ամենաերկար ոտքերի տիրուհին: Հայտնի է, որ 29-ամյա աղջկա հասակը 205.74 սմ է, իսկ ոտքերի երկարությունը՝ 133 սմ: Ինչպես նշում է kp.ru-ն, Պենզա քաղաքի բնակչուհին դեռ հունվարին էր դիմել Գինեսի գրքի ղեկավարությանը, ինչի արդյունքում ռեկորդ է սահմանել միանգամից 2 անվանակարգում՝ «Աշխարհի ամենաերկար ոտքեր» և «Աշխարհի ամենաբարձրահասակ մոդել»:
Նախքան այդ՝ նա ճանաչվել էր Ռուսաստանի ամենաբարձրահասակ կին:
Աղբյուրը մանրամասնում է, որ Լիսինան դեռ մանկուց զբաղվել է սպորտով ու պրոֆեսիոնալ բասկետբոլիստուհի է:
«Փոքր հասակում շատ էի բարդույթավորվում հասակիս պատճառով, բայց 19 տարեկանում հասկացա, որ բարձր հասակն իմ առավելությունն է, այլ ոչ թե թերությունը»,-նշել է կինը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)