Ամերիկայում ռուսական կործանիչ է կործանվել
Ռուսաստան
Նևադայում գտնվող ԱՄՆ օդուժի ռազմաբազայից ոչ հեռու, որ հայտնի է որպես 51 գոտի, վթարվել է ռուսական Су-27 կործանիչը: Օդաչուն զոհվել է: Ռուսական կործանիչը պատկանել է ամերիկյան ռազմական «Ագրեսոր» օդուժին: Ըստ ռուսական մամուլի՝ ինքնաթիռը ամերիկյան կողմը ձեռք է բերել ուկրաինական կողմի օգնությամբ: Ինքնաթիռը վթարվել է ուսումնական վարժանքի ժամանակ:
Aviation Week-ը գրում է, որ զոհված օդաչուի անունը Էրիկ Շուլց է: Ու թեև Պենտագոնը գաղտնիացրել է տեղեկությունը, այնուամենայնիվ լուրերը սողոսկել են մամուլ: Այս ճանապարհով է մասնավորապես հայտնի դարձել, որ Շուլցը գաղտնի Red Hat էքկադրիլյայից էր, որի խնդիրը արտասահմանյան ռազմական տեխնիկայի թեստավորումն է:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)